Փլուզում՝ կենդանաբանական այգի տանող ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր փլուզում է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգի տանող ճանապարհահատվածում։ Ժայռապատ հատվածից պոկված քարերն ու բեկորները թափվել են ճանապարհի եզրին՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ երթևեկության համար։
Տարածքում նկատվում են մեծ ու փոքր քարեր, ինչպես նաև ժայռից պոկված հատվածներ, որոնք հայտնվել են ասֆալտապատ մասում։ Տվյալ պահին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք փլուզման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ կամ կան մարդկային վնասվածքներ։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում տվյալ հատվածով երթևեկել զգուշությամբ կամ հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
3
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



