Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ն ահազանգ է ստացել, որ նախօրեին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ոստիկանները մտել են դասարան, պահանջել, որ երեխաները հեռախոսները տան իրենց, ապա մի քանի աղջկա էլ պահանջ են ներկայացրել, որ մազերը կապեն։ 

Մեզ հետ զրույցում դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ նման բան երբևէ չի եղել դպրոցում, ու հիմա հասկանալի չէ, թե ինչու պետք է ոստիկանը մտնի դասասենյակ, երեխաներին դիտողություն անի, հեռախոս պահանջի և վախի մթնոլորտ ստեղծի։

«Հա, հասկանում եմ, որ երեխան պետք է դասի ժամանակ հեռախոսից չօգտվի, բայց պատահական մտնել դասարան ու վերցնել աշակերտների հեռախոսները, մեղմ ասած, անթույլատրելի է, էլ չասեմ աղջիկներին մազերը հավաքելու կոչ անելը։ Նշեմ, որ երեխաների հեռախոսները մի քանի րոպե հետո վերադարձրել են, վերցրել են, նայել ու վերադարձրել․․․ Բայց առանց իմ ներկայության ի՞նչ իրավունք ունեն վերցնել իմ անչափահաս երեխայի հեռախոսը»,- ասաց մեր զրուցակիցը։

Դեպքի մանրամասներին ծանոթանալու նպատակով MediaHub-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Տիգրան Պետրոսյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը, նշելով՝ ոստիկանները եղել են դպրոցին կցված, նրանք փոխտնօրենի ուղեկցությամբ են մտել դասասենյակ։

Նրա խոսքով՝ ոստիկանները հաճախ են մտնում տարբեր դասարաններ և ինչ-որ հայտարարություններ անում։

Հարցին, թե ի՞նչ իրավունք ունեն անչափահաս երեխաներից հեռախոս վերցնելու կամ պահանջելու, որ աղջիկները մազերը հավաքեն, Պետրոսյանը պատասխանեց՝ ոստիկաններն ամեն առավոտ էլ դպրոցի մուտքի մոտ  զգուշացնում են երեխաներին՝ հեռախոսները պահել ու մազերն էլ հավաքած մտնել դասասենյակ։

«Երևի այդ ժամանակ երեխայի ձեռքին հեռախոս է եղել, վերցրել են, դրա իրավունքը ունեն։ Իսկ ինչ վերաբերում է մազերը հավաքելու պահանջին, ապա երեխաներին ամեն օր է ասվում դրա մասին»,- հավելեց Պետրոսյանը։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք իր համար նորմալ է, որ մանկավարժի գործառույթը ոստիկանն է իրականացնում, դպրոցի տնօրենն արձագանքեց՝ որևէ անսովոր բան տեղի չի ունեցել, դա նորմալ պրակտիկա է։

Իսկ արդյո՞ք ոստիկանությունն իրավունք ունի դասասենյակներ մտնելու և պահանջներ ներկայացնելու. այս հարցի պատասխանն էլ փորձեցինք ստանալ ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկանության ծառայողները մանկավարժների ուղեկցությամբ պարբերաբար այցեր են կատարում դպրոցներ՝ հակահասարակական արարքների մասին զրույցներ ունենալու, և երեխաներին դրանցից զերծ պահելու նպատակով։ Կոնկրետ այս դեպքում էլ մանկավարժի ուղեկցությամբ են ոստիկանները մտել դասասենյակ, այդ ընթացքում խոսվել է նաև, որ դասի ժամին հեռախոսներից օգտվելը խանգարում է ընդհանուր պրոցեսին։ Այդ ամենն արվել է մանկավարժի ներկայությամբ»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 

Էմմա Մարտիրոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո