Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցը մի այլ կարգի ոգևորել է ինչպես քպական քարոզիչներին ու քպամերձ արևմտյան սատելիտներին, այնպես էլ ու առանձնապես՝ Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, ոգևորության բռնկումները սկսեցին մարել, երբ արդեն Բաքվում ԱՄՆ փոխնախագահն Ալիևի հետ հանդիպեց ու որոշակի հայտարարություններ արեց, որոնցից մի քանիսն առնվազն վտանգավոր էին, այդ թվում՝ TRIPP-ի վրայով թռչելու մասին հայտարարությունը: Նաև՝ երբ խմբագրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կատարած այցի վերաբերյալ իր պաշտոնական էջում արված գրառումը: Իսկ երբ պարզ դարձավ, որ իրականում ոչ թե Հայաստանին է ԱՄՆ-ը միլիարդներ տալու, այլ Հայաստանն է միլիարդներ տալու ԱՄՆ-ին, ոգևորության փուքսն, ինչպես ասվում է, նկատելիորեն մարեց: Մի խոսքով, եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրա այցն ակտիվորեն քննարկվեց, իշխանական շրջանակները հիացական մեկնաբանություններ արեցին, ընդդիմադիրները՝ քննադատական արձագանքներ, վերջիններս նաև ակցիաներ իրականացրեցին:

Բայց այս ամենի մեջ գոնե մեզ համար ոչ պակաս հետաքրքիր էր այլ հանգամանք: Տեսեք, այս օրերին աշխուժորեն սկսեց քննարկվել այն թեզը, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար «փիար» էր՝ հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ: Վենսն ինքն էլ, կարծես, ուղիղ տեքստով ասաց, որ ինքը Փաշինյանի կողմից է (չնայած, իմիջիայլոց, փաշինյանենք ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում հոգով-սրտով Բայդեն էին երկրպագում): Իսկ հետաքրքիրն այն է, որ նման դիտարկում կամ արձանագրում անողների մի մասը չի թաքցնում զարմանքը, կարծես մի անսպասելի բան է կատարվել: Իհարկե, Ջեյ Դի Վենսը ձեռքի հետ նաև Փաշինյանին համապետական ընտրություններից առաջ «փիար» պիտի աներ, գովաբաներ, թեկուզ նրա այցի նպատակը բացառապես ԱՄՆ շահերն առաջ տանելն ու տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդումն էր: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ու նրա իշխանության օտարաշահ «գիծը» ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է: Թեկուզ այն պատճառով, որ իրենց կողմից թշնամի հռչակված Իրանի հենց սահմանին «ոտատեղ» են արել՝ ի դեմս «Թրամփի ուղու», չհաշված՝ Հայաստանն Իրանի հետ ցամաքային կապից կտրելու հեռանկարը: Ավելին, Փաշինյանը և ՔՊ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն են կյանքի կոչում, լիովին սպասարկում են Հայաստանի ու հայ ժողովրդի երդվյալ թշնամիների շահերն ու օրակարգերը, այնքան ու այնպես, որ Անկարայում ու Բաքվում մեկ տասնամյակ առաջ չէին էլ համարձակվի երազել:

Էհ, բնականաբար, նրանք՝ Բաքուն, Անկարան, Ալիևը, Էրդողանը, պիտի շահագրգռված լինեն, որ Փաշինյանին ամեն գնով պահեն իշխանության, նրա համար «փիար» էլ են անելու, տո՝ ձրի բենզին էլ կտան, պետք լինի՝ ոստիկաններ ու թիկնապահներ էլ կուղարկեն: Դե, իսկ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը՝ առանձին-առանձին, իրենց ձևերով են Փաշինյանին ու նրա ՔՊ-ին «փիարում», սատարում, քարոզում: Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար, միայն թե իրեն օգնեն ամեն գնով պահել իշխանությունը: Չէ, նրանցից ոչ մեկին Փաշինյանը չի հետաքրքրում, ավելին՝ ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը Փաշինյանին չի ընդունում, էլ ավելին՝ նրանց Հայաստանն ընդհանրապես չի հետաքրքրում, բայց այս պահին նա ձեռնտու է զուտ նրա համար, որ Հայաստանի հաշվին սպասարկի իրենց շահերը, Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից:

Մեր երկիրը արդեն իսկ մխրճվել է նախընտրական իրողությունների ու նախընտրական տրամաբանության հորձանուտ: Հիմա նույնիսկ ճնճղուկներն են քաղաքական ենթատեքստով ծլվլում, էլ ուր մնաց՝ զանազան գործիչները, այն էլ՝ օտարերկրյա:

Այնպես որ, պայմանական ասած՝ նման «Վենսեր» ու այլ քարոզչական «դիջեյներ» առաջիկա ամիսներին շատ են Երևան գալու-գնալու: Կամ եթե չեն էլ գալու, շատ հայտարարություններ են անելու, շատ են փորձելու ազդել Հայաստանի ընտրողների ու տրամադրվածությունների վրա: Խնդրեմ, մայիսին «Եվրոպական քաղաքական համայնքի» մի ամբողջ գագաթաժողով է նախատեսված: Ընտրությունից 1 ամիս առաջ: Պարզ է, չէ՞, ինչի համար: Հո հենց այնպես չեն 15 միլիոն եվրո ցնծացել Փաշինյանի իշխանությանը՝ ընտրողների կամքի և ժողովրդավարության դեմ պայքարելու համար: Խնդրեմ, Վենսը եկավ հայտարարություններ արեց ու հենց գնաց, հաջորդ իսկ օրը փաշինյանական ռեժիմի ռեպրեսիվ մարմինները հարձակվեցին Վաղարշապատի ընդդիմադիրների վրա: Երևի լիարժեք «դաբրո» է ստացել Վենսից նոր քաղաքական բռնաճնշումների համար: Մի խոսքով, կգան ու կգնան, կխոստանան ու «կփիարեն», մանիպուլ յացիաներ կանեն: Այդ ամենը հասկանալի է, սպասելի է: Բայց, ի վերջո, կա ամենակարևոր հարցը՝ հունիսի 7-ին ո՞վ է գնալու քվեարկության: Ո՞վ է ընտրություն կատարելու և իր ընտրությանը տեր կանգնելու:

Էլի հավաքականորեն ասած՝ Վենսն ու Կայա Կալլասը չեն գնալու քվեարկեն, չէ՞: Քվեարկելու են, ընտրություն են կատարելու մեր քաղաքացիները: Մենք՝ բոլորս:

Ու երբ ընտրողը մտնի քվեախցիկ, ինչի՞ մասին է մտածելու, ի՞նչ է հիշելու, ի՞նչն է գնահատելու և վերագնահատելու: Մոռանալո՞ւ է այս 8 տարում Փաշինյանի ու ՔՊ-ի գործած ավերներն ու բերած աղետները: Մոռանալո՞ւ է հազարավոր զոհերը, Արցախի կորուստը, Արցախի հայությանը հայրենազրկման ենթարկելը: Մոռանալո՞ւ է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս արշավանքը: Ներելո՞ւ է ազգային արժանապատվության խայտառակ նվաստացման դրսևորումներն ու Արարատն ուրանալը: Ներելո՞ւ է տարեցներին ու թոշակառուներին ծաղրելը: Ներելո՞ւ է հարկատուների հաշվին Փաշինյանի իշխանավորների բազմամիլիոնանոց ինքնապարգևատրումները: Մոռանալո՞ւ է ոստիկանական «բեսպրեդելն» ու խաղաղ ցուցարարներին նռնակահարելը: Մոռանալո՞ւ է ընդդիմադիրների և հոգևորականների բռնաճնշումները, քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, մոռանալո՞ւ է, որ հենց Փաշինյանին փիարողները Հայաստանը մաս-մաս վերացնում են:

Այնպես որ, ինչքան էլ Վենսը, Կալլասը, Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին «փիարեն», կարևորը այլ բան է: Կարևորը այն է, թե մենք ինչ ենք մտածում, ինչ ենք անում, ինչպես ենք գնահատում ինքներս մեզ:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր երեխաները, մեր զավակները, թոռները պետություն, երկիր, ապրելու կենսատարածք ունենան, թե՞ ուզում ենք Փաշինյանի հերթական արկածախնդրության զոհեր դառնան՝ «հանուն ոչնչի», ի լրումն՝ զրկվելով երկրից, պետությունից, դառնալով աներկիր թափառականներ:

Սա է հիմնականը: Իսկ քաղաքական ուժերի հիմնական խնդիրը հասարակության կուտակված դժգոհությունն ու տրամադրվածությունը մոբիլիզացված առարկայացնելն է՝ երկիրը փաշինյանական ձախավերությունից ձերբազատելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան