Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Փաշինյանը և Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» հայտարարությունը։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը յուրօրինակ ձևակերպում է տալիս այս գործարքին՝ Փաշինյանի նախընտրական լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար։ «Այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է դարձել, տեսնում ենք, որ ամերիկացիները մեծապես առաջնորդվում են փոխշահավետ գործարքների տրամաբանությամբ։ Այդ փոխշահավետ գործարքների տրամաբանության մեջ, օրինակ՝ եղել է պայմանավորվածություն, որ մի քանի 100 ամերիկյան «բոյինգ» Մերձավոր Արևելք է վաճառվելու, ամերիկացիները փորձում են Հնդկաստանում փոխարինել ռուսական էներգակիրներին և այլն։ Այսինքն, իրենց քաղաքականության կարևորագույն տարրը տնտեսական շահույթը, օգուտն է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստան և հայտարարություն անում, որի հետ կապված կա տարակարծություն՝ լինի դա թարգմանչի սխալ թե իրականության միտումնավոր խեղաթյուրում, արդեն ապագան ցույց կտա, բայց, վստահաբար, շատ առիթներ ենք ունենալու ուսումնասիրել այն ամենը, ինչը Հայաստանում այս տարիներին տեղի է ունեցել, դրանցից մեկն էլ լինելու է այս իրադարձությունը։ Հաջորդը՝ տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը «NVIDIA» ընկերության ներկայացուցիչներից մեկի հետ է հանդիպել, որոնք Հայաստանում ևս խոշոր ներդրում պետք է կատարեն, պետք է դատակենտրոն կառուցեն։ Դատակենտրոնն էներգագեներացիաներ է պահանջում, դրանք կարող է ապահովել հենց փոքր, մոդուլային ատոմակայանը։ Վերջնարդյունքում այդ հոսանքից կարող ենք ընդհանրապես չօգտվել։ Այս տրամաբանությունից ելնելով էլ փորձենք հասկանալ, թե ինչի համար է պետք Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի միավորումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Հիշեցնում է՝ ամերիկացիներն այս նույն տրամաբանությամբ բանակցում են ռուսական կողմի հետ։ «12 տրիլիոն դոլարի բանակցային փաթեթ ունեն։ Բայց իրենք մի կողմից՝ բանակցում են, մյուս կողմից՝ ռուսական կողմի վրա ճնշում են գործադրում, Ռուսաստանին փորձում են զրկել հնդկական շուկայից, Վենեսուելայում համապատասխան գործողություններ արեցին, հիմա փորձում են Իրանին «արանքից հանել», Հայաստանն են փորձում դարձնել իրենց խաղաքարտերից, հաղթաթղթերից մեկը։ Մենք ուղղակի խաղաքարտ ենք ամերիկացիների խաղաքարտերի թղթապանակում։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ մենք 9 միլիարդ ենք վճարում ամերիկացիների թղթապանակում հակառուսական քարտերից մեկը լինելու համար։ Այցի երկրորդ իրական նպատակն էր, որ ԱՄՆ-ն ուզում է հասկանալ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Իրանի դեմ պոտենցիալ հարձակման ժամանակ ինչպե՞ս են իրենց դրսևորելու»,-նկատում է քաղաքագետը։ Այստեղ նաև ընդգծում ենք, որ Վենսի և Փաշինյանի պաշտոնական հայտարարություններից հետո պատահական չէին երկու ղեկավարներին ուղղված լրագրողների հարցադրումները, որոնք վերաբերում էին հենց Իրանին։ Մաթևոսյանն էլ շեշտում է հատկապես ամերիկացի լրագրողների հարցերի ուղղվածությունը։

Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին է ակնարկում քաղաքագետը։ Շեշտում է՝ մոտ ապագայում կարող ենք դառնալ դրա ականատեսը։ «Եթե, օրինակ՝ 2021 թվականի տրամաբանությամբ սոցիալական ցանցերում սկսեն արգելափակել ընդդիմադիր լրատվամիջոցների էջերը, դա կնշանակի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իսկապես աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց եթե դա տեղի չունենա, կհասկանանք հետևյալը՝ անկախ նույնիսկ Հայաստանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի արված հայտարարության, ամերիկացիներն այստեղ լրիվ այլ հարցերի համար են եկել, իսկ այդ պայմանագրերը, որոնք այստեղ ստորագրվել են, իրենց համար ավելի շատ ընկալվում են որպես պայմանագիր Հայաստանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց մոտ ապագան ցույց կտա, թե ինչ են անելու ամերիկացիները։ Եթե պայմանականորեն երկուշաբթի օրն, այսպես կոչված՝ «TRIPP»-ի շրջանակներում ինչ-որ շինարարական աշխատանքներ սկսեն, դա աջակցություն կլինի, եթե լրատվամիջոցները սկսեն արգելափակել, դա ևս աջակցություն կլինի։ Այսինքն՝ մոտ ապագայում կտեսնենք, թե խոսքից զատ ինչ է կատարվում»։

Մեծ հաշվով ի՞նչ տվեց այս այցը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածին, թե՝ ժողովո՛ւրդ ջան, 9 միլիարդը կգա, դուք Հայաստանում 3 միլիոն եք, ամեն մեկդ 3000 դոլար փող կստանաք։ Մեդիա մանիպուլ յացիայի հնարավորությունն իրենք ստացել են։ Այլ հարց է, թե ես, դուք, այլ գործիչներ՝ և՛ տեղեկատվական, և՛ քաղաքական, և՛ վերլուծական դաշտում, ինչպես իրենց կդրսևորեն, թույլ կտա՞ն արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանությանը հերթական անգամ ստել սեփական քաղաքացիներին, թե՞ կլինի հնարավորություն ճշմարտությունը ներկայացնել և տեղ հասցնել»,-ասում է քաղաքագետը։

Իսկ ԱՄՆ-ն այս այցով հասա՞վ իր առջև դրված նպատակներին։ «ԱՄՆ-ն հասել է իր նպատակին դեռևս հունվարին, երբ Իրանում ճգնաժամի պայմաններում Արարատ Միրզոյանը հայտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և «TRIPP»-ի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մենք ցույց տվեցինք, որ հակաիրանական ճամբարում ենք։ Այս այցից և հայտարարություններից հետո մենք դա վերահաստատեցինք։ Եվ երկրորդ՝ նաև հաստատեցինք, որ հակառուսական ուղեգծից ևս չենք շեղվելու, և Հայաստանը կարող է Ամերիկայի համար դառնալ նաև խաղաքարտ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Այ, սա տվեց Ամերիկային Վենսի այցը Հայաստան»։

Իսկ թե ինչպես կարձագանքեն այս այցին և հայտարարություններին Ռուսաստանը և Իրանը, Մաթևոսյանն անկեղծանում է՝ այդ հարցի պատասխանը չունի։ «Չգիտեմ, թե Իրանը, Ռուսաստանն ինչպես կարձագանքեն: Այլ բան է, որ գիտեմ հետևյալը. Հայաստանը տնտեսական, էներգետիկ, անվտանգային առումով շաղկապված է Ռուսաստանի Դաշնության հետ, և այն ունի ազդելու այնպիսի լծակներ, որոնք կանդրադառնան և՛ իշխանության, և՛ սովորական քաղաքացիների կյանքի վրա։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը մի օր որոշի, որ փակում է իր օդային սահմանը, չգիտեմ՝ Հնդկաստանից զենքն ինչպե՞ս են այս մարդիկ բերելու Հայաստան։ Ի դեպ, ռուսական զենքը, ուղղակի զենքերից շատերը հնդկական լիցենզիայով են։ Օվերչուկն է այս հարցին, ի դեպ, պատասխանել՝ հայերն ուզո՞ւմ են միանալ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված Եվրամիությանը։ Այն հիմա ֆինանսավորում է պատերազմ Ուկրաինայի դեմ, ռուսներն էլ այնտեղ պատերազմում են։ Թող քաղաքացիներն իրենք հետևություն անեն»։

Մինչդեռ պաշտոնական Երևանը չկարողացավ անգամ մեր պետության համար չեղարկել Թրամփի՝ Իրանի հետ առևտուր անող երկրների համար սահմանված 25 տոկոսանոց մաքսատուրքը: «Նորանկախ պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է։ Ունեցել ենք նախագահ, ով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների, Հայաստանի վրա ճնշումների պայմաններում կարողացել է հասնել Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Չկայի՞ն ճնշումներ։ Իհարկե՝ կային, պատժամիջոցներ չկայի՞ն, իհարկե՝ կային, Հայաստանից պահանջո՞ւմ էին չավելացնել իր ինտեգրման աստիճանը իրանական տնտեսության մեջ, իհարկե՝ պահանջում էին, բայց գոյություն ունեն դիվանագիտություն, բանակցելու արվեստ, պատասխանատու քաղաքական գործիչներ։ Նույնիսկ պատժամիջոցների պայմաններում հնարավոր է կառուցել գազատար, իսկ այստեղ մարդիկ պարզապես ներդրում են անում ամերիկյան տնտեսության մեջ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը դաշնակիցներ են, սրան անդրադարձ եղավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳ նախարարություն կատարած այցի ժամանակ, մենք մեր հնարավորություններով անհամեմատ ենք, ի վերջո, ճիշտը Հայաստանի՞ ներդրումն է ամերիկյան տնտեսության մեջ, թե՞ Ամերիկայի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ, եթե մեղսունակության կանխավարկածով ենք շարժվում»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե Սիմոնյան