Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում արդեն երեք օր է`կոյուղաջրերը դուրս են գալիս դիտահորից` ողողելով հարակից փողոցները, սակայն մինչև այսօր «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներին չի հաջողվել խցանումը բացել:
Ըստ ընկերության հաղորդագրության, վերջին օրերի տեղումներից առաջացած անձրևաջրերը հեռացնելու նպատակով տեղի բնակիչները որոշել են բացել դիտահորն ու ապահովել դրանց անարգել հեռացումը։
«Դրա հետևանքով, սակայն, հավանաբար մեքենաների շարժից դիտահորի ծածկը կոտրվել է, և դրա մասերը, ինչպես նաև շուրջը թափված ասֆալտի կտորները հայտնվել են կոյուղագծի մեջ։ Կոյուղագիծն այնպես է խցանվել, որ «Շահումյան» շահագործման տեղամասի մասնագետները ոչ ձեռքով, ոչ տեխնիկայով չեն կարողանում բացել այն։
Այս պահին Վեոլիա Ջուր ընկերությունը խնդրի մասին տեղեկացրել էր վարչական շրջանի աշխատակազմին`համատեղ լուծում գտնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



