Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան
ԲԼՈԳԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Երբ 20 տարի առաջվա պաշտպանական կառույցներն ու սպառազինությունն այսօրվա պատերազմական դինամիկայի ու իրողությունների մեջ են դիտարկում, դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար, իսկ հիմա դրանց թիվը մի քանի տասնյակ հազարի ենք հասցրել։
Կա սպառազինություն, զինտեխնիկա, որը 10 կամ 20 տարի առաջ ոչ միայն խնդիր էր լուծում, այլև դրա նշանակությունը էական էր տարբեր գործողություններում, իսկ հիմա դրա դերը մոտեցել է 0-ի։
Նույնը վերաբերում է պաշտպանություն կառուցելիս տարբեր տասնամյակների սպառնալիքներին, Ադրբեջանի հնարավորություններին, կարողություններին և այլն։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հայկական զինուժի ամենամարտունակ միավորը՝ Պաշտպանության բանակը լուծարած, զինտեխնիկայի և սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով և սերունդների թողած պարտքով գնած սպառազինության մասին ու փորձում այն կրկնակի «ծախել» հասարակությանը»։



