2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քաղաքացիները կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կկարողանան ստանալ 2026 թվականի աշնանից, 2025 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը
Ըստ նախարարի՝ Հայաստանում կենսաչափական նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի առաջին անգամ։
Քաղաքացիներին կտրամադրվեն նոր սերնդի անձնագրեր, ID քարտեր։ Նույնականացման քարտերի դիզայնի վերջնական տարբերակները արդեն հաստատման փուլում են, Չեխիայի Օստրավա քաղաքում հաստատվել է քարտերի վերջնական տեսքը, շուտով կուղարկվեն զանգվածային տպագրության։
Սարգսյանն ասել է, որ նաև շարունակվում էկենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնական մշակումը։ Առաջիկայում կներկայացվի դրանց արտաքին նկարագրությունը, հետո կսկսվի արտադրական գործընթացը։
Հին նմուշի անձնագրերը չեն դադարեցվի ավտոմատ կերպով, կիրառելի կլինեն մինչև վավերականության ժամկետի ավարտը։
Հետևեք մեզ՝ այստեղ



