Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ակնկալիքի նշույլ էր պարունակում, որ կբարձրացվի Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Հպանցիկ նշվեց, որ անդրադարձ եղել է այս հարցին, բայց տեղաշարժ, կարծես թե, չկա։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշում է՝ ԱՄՆ փոխնախագահը խնդիր չունի լուծել Հայաստանի Հանրապետության հասարակությանը հուզող հարցեր։ «Շատ պարզ արտահայտվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ իրենց ցանկացած գործողություն պետք է բխի ԱՄՆ-ի ազգային շահերից։ Այնպես որ, Վենսի այցելությունից ավելին ակնկալել հնարավոր չէ։ ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան ու նախնական «վաճառեց» որևէ տեղ չփորձարկված մոդուլային ատոմակայանը։ Ինչպես ասում են, մեզ պարտքի տակ գցեցին՝ լինի դա ինը, թե հինգ միլիարդ դոլար։ Հստակ չգիտենք էլ՝ խայտառակ թարգմանության, թե միտման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։ Նշում է՝ հարգանքով է վերաբերվում ցանկացած պետության և ժողովրդի, բայց, երբ տեսնում է, թե ինչպես են գործում նրանց բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բազմաթիվ հարցեր են առաջանում։ «Ինչ վերաբերում է մեր՝ քաղաքական պատանդառության մեջ գտնվող հայրենակիցներին։ Նրանք պատանդառվել են, հետո տարիներ շարունակ պահվել Ադրբեջանում՝ որպես պատանդ, նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Այն պահին, երբ նրանք պատանդառվել են, դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է մի որոշում, որի իրականացման գործընթացում համարել է, որ արցախյան անձնագրերը չեն նշանակում քաղաքացիության հաստատում, այլ ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են, խոսքը հիմնականում բնիկ արցախցիների մասին է, իսկ դա մեջքից հարված է։ Մեր երկրի օրվա իշխանությունը չի փորձում ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնցով եթե ոչ մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա գոնե դրա ավարտից հետո այդ անձինք վերադառնային Հայաստան։ Չեմ զարմանում, որովհետև առաջին հստակ հակաքայլն արվել է 2023 թվականին՝ արցախցիներին զրկելով քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, վարչապետին ոչ հարիր հայտարարությունով, երբ իրեն հարցրել էին Վարդանյանի մասին, արձագանքել էր՝ թե ով Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ինչ նպատակով և այլն: Նա Ադրբեջանին հայտնում է այն կասկածները, որոնք ունի Հայաստանի իշխանությունը, թե ով է ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատապաշտպանների առաջարկած բազմաթիվ քայլերից որևէ մեկը կյանքի չի կոչվել, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենային վերադառնալ Հայաստան։ Հակառակը՝ մեր չորս քաղաքական պատանդները հավասարեցվել են երկու՝ միջազգային հանցագործություն գործած անձանց հետ։

Բոլորս ուրախ ենք, որ մեր հայրենակիցները տուն են վերադարձել, բայց եթե հարցը դիտարկում ենք քաղաքական և իրավական տեսակետից, ապա դա բավականին դատապարտելի, այսպես կոչված, փոխանակում է։ Վերջերս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձել է ապացուցել հասարակությանը, առնվազն համոզել, որ այս մարդկանց վերադարձը Հայաստան տեղի է ունեցել քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Սա ամոթ է այն մարդկանց համար, ովքեր հավատում են սրան։ Իշխանության թե՛ պղտոր նպատակները, թե՛ ավելի պղտոր գործողությունները ակնհայտ են»,նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեր սպասելիքների հարցում պետք է համեստ լինել։ «Գուցե ինչ-որ մեկն ասի՝ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք այդ օրերին Երևանում կազմակերպված ակցիային։ Կան բաներ, որոնք չի կարելի չանել, եթե իշխանությունը չի անում պատշաճ ձևով, պահանջներ չի դնում, քաղաքացիական հասարակության անդամները պարտավոր են այդպիսի ակցիայով հանդես գալ և ասել, որ այդ խնդիրը գոյություն ունի։ Եթե անգամ որևէ հույս չունենաս էլ, մեկ է՝ բողոքի ակցիան պահանջված է, և այն տեղի է ունեցել»,նշում է նա։

Իսկ այս իրավիճակում կա՞ն հնարավորություններ շինծու դատական գործընթացների արդյունքում դատապարտված մեր անձանց հայրենիք վերադարձնելու։ «Առնվազն մի քանի խողովակ կա։ Առաջին՝ եթե իրենց չեն արտահանձնել մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա միջազգային իրավունքը թույլ է տալիս, որ իշխանությունները դիմեն Ադրբեջանի իշխանություններին և արդեն դատապարտված անձանց տեղափոխեն Հայաստան։ Գիտենք, որ տարբեր պատճառներով դա չեն անում։ Բայց հարցը լուծելու այդ ճանապարհը դեռ փակված չէ, որովհետև հնարավոր է, որ երրորդ պետություն ստանձնի այդպիսի գործողություններ անելու պատասխանատվությունը, այսինքն՝ դիմի Ադրբեջանին խնդրանքով, բայց դա, որպես կանոն, տեղի է ունենում ամենաշահագրգիռ պետության իրականացրած քայլերի արդյունքում։ Իմ կարծիքով, Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլև նա հիմնական խոչընդոտն է լինելու քաղաքական պատանդառության մեջ հայտնված անձանց ճակատագիրը թեթևացնելու հարցում։ Իլհամ Ալիևը շտապեց հայտարարել՝ հանկարծ չսպասեք, որ եթե չորս անձի ուղարկել ենք Հայաստան, իսկ դա տեղի ունեցավ կեղտոտ, կարելի է ասել՝ արյունոտ և հանցագործ «փոխանակում» կոչվածի արդյունքում, ապա Հայաստան կվերադառնան նաև ռազմաքաղաքական ղեկավարները։ Ալիևն արդեն բացառել է դա։ Սա նշանակում է, որ մնացածները մնում են Ադրբեջանում ամենահանցավոր պայմանավորվածությունների համար։ Մոտենում են ընտրությունները, չի բացառվում, որ, որպես օժանդակություն, վերաբերմունք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, կարող են էլի մի քանի հոգու ուղարկել Հայաստան, բայց անպայման Հայաստանի և հայ ժողովրդի համար մի ծանրագույն զիջում պահանջելով։ Հանցավոր գործողությունները չեն կանխվել, դեռ ավելին՝ այս իրավիճակում մարդիկ խաղաղության մրցանակ են ստանում։ Արևմուտքը շարունակում է գովաբանել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումը։ Նույն գովասանքով է խոսում միջազգային իրավունքի դեմ բազմաթիվ հանցագործություններ գործող Իլհամ Ալիևի մասին։ Ապրում ենք վերին աստիճանի ճգնաժամի ժամանակներում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի ճգնաժամի օրեր։ Չնայած դրան, իմ կոչը հետևյալն է՝ հանկարծ որևէ մեկը, ում սիրտը ցավում է այս ամենի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետականության համար, չմտածի, որ տանուլ տված դաշտ է դա։ Հակառակը՝ պետք է հստակեցնենք, որ ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի հաղթանակով, այլ ոչ թե ուժի և «զոռբայության»։ Հիշեցնեմ, որ բալթյան երեք հանրապետությունները պայքարել են «Մոլոտով-Ռիբենտրոպ» հանցավոր պայմանավորվածությունների դեմ։ Պատահական չէ, որ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, նրանք հայտարարեցին իրենց անկախությունը ԽՍՀՄ-ից ոչ թե օրենքով, որն ընդունվել է 1990 թվականի ապրիլի 3-ին, այլ մատնանշելով այդ հանցավոր պայմանավորվածությունը։ Իրենց ճանաչել են ոչ միայն արևմտյան պետությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին, այլև Ռուսաստանը։ 1941 թվականից հետո 50 տարվա ընթացքում նրանք պայքարել են և այդ հարցը պահել քաղաքական օրակարգում նաև արտերկրում գտնվող այդ երկրների ներկայացուցիչների միջոցով։ Դա մեզ համար հստակ դաս է, որ երբևիցե չմտածենք, թե այս խնդիրը այլևս չենք կարող լուծել իրավունքի ուժով։ Խոսելով այս ծանրագույն ճգնաժամի մասին, որն այսօր ապրում է միջազգային իրավունքը, ուզում եմ հստակ մի ձևակերպում անել՝ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումը չի ոչնչացնում այդ իրավունքը։ Իրավունքը մնում է նույնը, և իրավունքի ուժով պայքարելը և արդարությունը վերականգնելը մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության, առանձին մարդկանց, խմբերի, հասարակության և իշխանությունների, եթե տեղի ունենա այնպիսի իշխանության ընտրություն, որը ոչ թե կկատարի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի լկտի պահանջները, այլ կգործի իրավունքի ուժով՝ ցույց տալով Հայաստանի եզակի աշխարհագրական դիրքը, որը կարող է իրապես ավելի դրական, պայծառ, լուսավոր նպատակների ծառայել»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Էս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում էՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Հայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի «Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանՔաղաքական պայթյունի շեմին․ Փաշինյանի վարքագիծը նոր հարցեր է առաջացնումՎթար․ մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելու Ընդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արարատում, գերեզմանատան մոտ վիճաբանության հետո անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանՏրանսպորտային հեղափոխությո՞ւն Երևանում․ շրջանառվում են խոշոր նախագծերի մանրամասներԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԵրկու դեռահաս կրшկ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զnhեր Աղմկահարույց ձայնագրությունն ու իշխանության քար լռությունը․ ի՞նչ են փորձում թաքցնելԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանԻսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք