Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերջին տարում Վրաստանն ավելի շատ օտարերկրացի է արտաքսել, քան նախորդ 10 տարիների ընթացքում միասին վերցրած. Կոբախիձե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վերջին տարում Վրաստանն ավելի շատ օտարերկրացի է արտաքսել, քան նախորդ 10 տարիների ընթացքում միասին վերցրած, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա հայտնել է, որ 2026 թվականի մարտի 1-ից սկսած Վրաստանում աշխատող օտարերկրացիների համար անհրաժեշտ կլինի հատուկ աշխատանքային թույլտվություն ստանալ։ Նրանց զբաղվածությունը մի շարք մասնագիտություններում ևս կսահմանափակվի։

«Մարտի 1-ից սկսած օրենքը զգալիորեն կսահմանափակի Վրաստանում օտարերկրացիների զբաղվածությունը, ինչը մեզ թույլ կտա պատշաճ կերպով պաշտպանել ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ մեր քաղաքացիների շահերը։ Կառավարությունը ստանձնում է այդ օրենքի արդյունավետ կիրառման ամբողջական պատասխանատվությունը»,- հայտարարել է Կոբախիձեն։

Ըստ նրա՝ Վրաստանն ունի իր սեփական առաջնահերթությունները, և երկիրը կհետևի դրանց, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիան»։

«Վրաստանի ազգային և կրոնական ինքնության պաշտպանությունն ու պահպանումը մեր ամենակարևոր ազգային խնդիրներից մեկն է, որի համար Վրաստանի կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

Նա նշել է նաև անօրինական ներգաղթյալների դեմ Միգրացիայի դեպարտամենտի պայքարի աշխատանքների ուժեղացումը, որոնցից, ըստ կառավարության ղեկավարի, Վրաստանում 20 հազար անօրինական ներգաղթյալ կա։

«Դեպարտամենտի ուժեղացումը մեզ հնարավորություն կտա մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ ազատել երկիրը անօրինական ներգաղթյալներից, որոնց թիվն այժմ գերազանցում է 20 հազարը»,- ասել է Կոբախիձեն։

Ըստ նրա՝ օտարերկրացիները կազմում են երկրի ընդհանուր բնակչության 6,6%-ը։ Նրանցից մոտավորապես 70%-ը (180 հազար) հետխորհրդային երկրների, Եվրամիության, ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիներ են։ Նրանցից առնվազն 40 հազարը Վրաստանի նախկին քաղաքացիներ են կամ վրացական ազգանուն ունեն։

«Թուրքերը կազմում են Վրաստանում բնակվող օտարերկրացիների 7,4%-ը, իսկ իրանցիները՝ 3,7%-ը. հետևաբար, հակառակ տարածված ենթադրությունների, այդ երկու տարածաշրջանային երկրների համակցված բաժինը Վրաստանում կազմում է 0,7%»,- հայտարարել է Կոբախիձեն։

Միգրացիայի դեպարտամենտի տվյալներով՝ Վրաստանի իշխանությունները 2025 թվականին երկրից արտաքսել են 1311 օտարերկրացիների, ինչը գերազանցում է 2014-2024 թվականներին արտաքսված օտարերկրացիների ընդհանուր թիվը։

Արտաքսված օտարերկրացիների ամենամեծ թիվը Հնդկաստանի քաղաքացիներ էին։ Անցյալ տարի Վրաստանից արտաքսվել է Հնդկաստանի 269 քաղաքացի։ Արտաքսված օտարերկրացիների թվով երկրորդ տեղում Թուրքիան է։ Այդ ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է Թուրքիայի 176 քաղաքացի։

Առաջատար եռյակը լրացնում է Իրանը. 2025 թվականին արտաքսվել է Իրանի 157 քաղաքացի։

Ինչ վերաբերում է հարևան երկրներին, 2025 թվականին Վրաստանից արտաքսվել է Ադրբեջանի39, Հայաստանի 26 և Ռուսաստանի 73 քաղաքացի։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում