Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

absatz.media–ն «Շահույթի տոկոսների մասին. ինչո՞ւ է Թրամփը պլանավորում միլիարդներ ծախսել Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան անկասկած արտառոց իրադարձություն է: Այն իսկապես էքստրաօրդինար է այդ երկրների համար: Իր այցով Վենսը բառացիորեն Հայաստանը բարձրացնում է համաշխարհային քաղաքականության գագաթնակետին, ցույց է տալիս, որ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրը համաշխարհային նշանակություն ունի: Եթե ժամանակակից աշխարհի շատ քիչ մեծ տերություններից մեկը այդպես է կարծում, ապա դա այդպես էլ կա: Բայց ո՞րն է Հայաստանի նշանակությունը:

Երևանում Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ որպես միջուկային էներգիայի համաձայնագրի մաս: Մատակարարումների գինը 5 միլիարդ դոլար է: Ավելին, «երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում են վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման ևս 4 միլիարդ դոլարի պայմանագրեր»:

Ինչո՞ւ նման առատաձեռնություն: Ամերիկացիները հույս ունեն և հավատում են, որ կարող են ազատել Հայաստանը ռուսական ազդեցությունից և այն ինտեգրել իրենց շահերի և ազդեցության շրջանակին առնվազն երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ:

Բայց ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ը ներդրումներ կատարի Հայաստանում և մրցակցի «Ռոսատոմի» հետ։ Արդյո՞ք ամերիկացիներն իսկապես շահույթի հույս ունեն նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում։ Այո՛, ունեն, և նրանք լավ ու ճշգրիտ հաշվարկներ են արել։ ԱՄՆ տեսանկյունից այնտեղ միջուկային ռեակտորների մատակարարումը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ստեղծվի միասնական էներգետիկ համակարգ ամբողջ Անդրկովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան), որին կմիանա նաև Թուրքիան։ Դա նշանակում է, որ Հայաստանը կմնա ինքնիշխան երկիր միայն անունով, քանի որ ամբողջությամբ կախված կլինի այն էներգետիկ համակարգից, որը չի կարող վերահսկել։ Դա նաև նշանակում է, որ նա այլևս սերտորեն կապված չի լինի Ռուսաստանի հետ։ Եվ, այո՛, դա նշանակում է հսկայական շահույթներ ԱՄՆ-ի համար, քանի որ էներգետիկ ներդրումները անհրաժեշտ են ոչ թե ինքնին, այլ բացառապես «Թրամփի ճանապարհի» հետ կապված՝ լոգիստիկ միջանցք, որը Հայաստանի Սյունիքի մարզով անցնում է Ադրբեջանից Նախիջևան և հետո Թուրքիա և Եվրոպա։

Այն կտեղափոխի ապրանքներ ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքմենստանից, Ղազախստանից և, ամենակարևորը, Չինաստանից։ Դրանք կշարժվեն դեպի արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանը։ «Թրամփի ճանապարհի» ավելի քան 70 %-ը կմնա ամերիկացիների սեփականությունը։ Ըստ Forbes-ի, երթուղու առևտրային շրջանառությունը կկազմի տարեկան 50 միլիարդ դոլար։ Այսինքն, 9 միլիարդ դոլարը էլեկտրաէներգիայի մեջ ներդնելը իմաստ ունի, 5 միլիարդը երթուղու ենթակառուցվածքներում ներդնելը ևս։ Բացի դա, Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցությունից զրկելն է պարզապես անգին ԱՄՆ-ի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում