Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստանում ապրող ամենաազդեցիկ հայերի բուրգը

ԼԱՅՖ

Ամենաազդեցիկ հայը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Նրա ազդեցիկության միավորը չափվում է նրանով, որ նա միակ հայն է, ով ընկերական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ և այդ ընկերական հարաբերություններն օգտագործում է ոչ թե սեփական բիզնեսներն ընդլայնելու, այլև հայության խնդիրները Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս լուծելու համար: Արա Աբրահամյանն այս տարիների ընթացքում դարձել է անփոխարինելի լիդեր Ռուսաստանի հայության շրջանում և այսօր նրա ազդեցությունն այնքան է մեծացել, որ նույնիսկ այլազգիները երկրի իշխանությունների հետ շատ հարցեր փորձում են լուծել Արա Աբրահամյանի օգնությամբ: Պետք է ասել, որ Արա Աբրահամյանը վերջին շրջանում ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանին վերաբերող խնդիրների լուծմանը և հայ-ռուսական հարաբերություններում կարծես թե կամրջի դեր է կատարում, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի վրա գտնվեն: Բացի այդ, նա նաև հայտնի է որպես Հայաստանի իշխանությունների կողքին կանգնող անձնավորություն և երբեք չի միջամտում Հայաստանում կադրային քաղաքականությանը և իշխանություններին թուլացնելու որևէ գործողություն չի կատարում: Ընդհակառակը` նա պաշտպանում է Հայաստանի իշխանությունների շահերը և փորձում է աջակցել, որպեսզի իշխանությունները ուժեղ լինեն և կարողանան հավասարը հավասարի հետ խոսել այլ պետությունների ղեկավարների հետ:

Հաջորդ ամենաազդեցիկ դեմքը, ըստ մեզ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով, փաստացի, Ռուսաստանում ապրող ամենահարուստ հայն է: Նա իր ֆինանսական կարողություններն ուղղում է նաև հայության խնդիրների լուծմանը և Ռուսաստանում ապրող հայերի համար նա, կարծես թե, ֆինանսական մի համակարգ է ստեղծել, և բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանում խնդիրներ են ունենում դիմում են Սամվել Կարապետյանին: Սամվել Կարապետյանն իր աշխատատեղերում առաջնահերթություն է տալիս նաև հայի գործոնին և այնպես է անում, որ հայերը կարողանան աշխատանք գտնել և ապրել: Բացի այդ Սամվել Կարապետյանը նաև հսկայական ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության մեջ և բարեգործական մեծ արշավ է իրականացնում Հայաստանում:

Հաջորդ ամենաազդեցիկ դեմքը «Comedy Club»-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանն է: Ինչու՞ Արթուր Ջանիբեկյանը. քանի որ նա Ռուսաստանում ապրող հայերի նոր սերնդի լիդերն է, և կարելի է ասել` նա նոր մակարդակի բարձրացրեց հայ մարդու կերպարը Ռուսաստանում և ցույց տվեց բոլորին, որ հայերը ոչ միայն շինարարությամբ կամ առևտրային բիզնեսով կարող են հարստանալ, այլ նաև կարող են այսօր, 21-րդ դարին հարիր գործիքներով, դառնալ միլիարդատեր և բացի այդ, պահպանել սեփական ինքնությունը և հայկական գործոնը: Արթուր Ջանիբեկյանը ևս ստեղծել է ֆինանսական մի ամբողջ համակարգ, և այդ համակարգը ծառայեցնում է Հայաստանին և հայ մարդուն` միայն մի տարբերությամբ` թույլ չտալով գովազդել և ներկայացնել այն ամենը, ինչ նա կատարում է: Բացի այդ, Արթուր Ջանիբեկյանի միջոցով շատ երիտասարդներ կարողանում են ինտեգրվել և դառնալ շոու բիզնեսի և հեռուստատեսության աշխարհի մասնիկ, դառնալ հայտնի և փողեր աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:

Ռուսաստանում երկար տարիներ իր ազդեցիկությունը պահպանում է նաև Արթուր Չիլինգարովը: Մարդ, ով ժամանակին ամենաազդեցիկ հայն է եղել ՌԴ-ում և այսօր էլ պահպանում է իր ազդեցիկությունը` նպաստելով հայկական գործոնի զարգացմանը և հայկական խնդիրների լուծմանը: Արթուր Չիլինգարովը ևս շատ բազմաբովանդակ կապեր ունի Ռուսաստանի իշխանությունների բարձր օղակների մարդկանց հետ, և այդ կապերն օգտագործվում է հայկական գործոնի զարգացման համար: Պետք է նշենք, որ դեռևս սովետական տարիներից էլ Արթուր Չիլինգարովը եղել է Մոսկվայի ազդեցիկ դեմքերից մեկը, և այդ ազդեցիկությունը շարունակվում է նաև այս պահին: Ճիշտ է նա ֆինանսական մեծ կարողություններ չունի, բայց նրա անձնական հեղինակությունն ու անձնական կապերն ավելին արժեն, քան, միգուցե, մեծ ֆինանսական միջոցները:

Գարիկ Մարտիրոսյանը վերջին տարիների ընթացքում դարձել է, թերևս, ամենաճանաչված հայը ՌԴ-ում և հետաքրքիրն այն է, որ նա անընդհատ իր գործունեության ընթացքում ցույց է տալիս իր հայկական արմատները, փորձում է հայկականությունը տարածել Ռուսաստանում և նրա ազդեցիկությունը կայանում է նրանում, որ նա թերևս ամենասիրված և ճանաչված հայն է ՌԴ-ում: Բացի այդ, նա փորձում է նաև իր պահվածքով, իր ոճով, իր աշխատելաոճով մեղմացնել ազգային փոքրամասնությունների նկատմամբ բազմազգ Ռուսաստանում ռուսների վերաբերմունքը: Գարիկ Մարտիրոսյանին սիրելով, հարգելով, նրան երկրպագելով` փոխվում է նաև վերաբերմունքը հայերի նկատմամբ: Գարիկ Մարտիրոսյանը նաև Ռուսաստանի հայ երիտասարդության համար լեգենդ է` ընդգծված առաջատար և նա համարվում է, թերևս, ամենահաջողակ և հայ երիտասարդի համար իդեալական կերպար Ռուսաստանում:

Արմեն Ջիգարխանյանը տարիներ շարունակ եղել է ամենաճանաչված հայը ՌԴ-ում, բայց այսօր, ակնհայտորեն, նա իր տեղը զիջում է Գարիկ Մարտիրոսյանին, քանի որ տեղի է ունենում սերնդափոխություն, բայց միևնույն է Ջիգարխանյանը մնում է որպես սիրված և ընդգծված լիդեր հայության շրջանում և նրան ևս մենք դասում ենք ամենաազդեցիկ հայերի շարքին:

Ամենաազդեցիկ հայերից է նաև Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը, ով կարողացավ իր գործունեության շնորհիվ Ռուսաստանում ապրող ամենատարբեր հայերին միավորել, համախմբել և այդ ներուժը օգտագործել հայկական գործոնի, Հայ Առաքելական եկեղեցու ապագային միտված գործունեության համար: Հենց Եզրաս Սրբազանի գործունեության շնորհիվ էր, որ հնարավոր եղավ Մոսկվայում կառուցել և ավարտին հասցնել Հայ Առաքելական եկեղեցու նոր հսկա շինությունը: Բացի այդ, նա ունի նաև ներքին ազդեցության լծակներ, և այսօր կարելի է նրան համարել Ռուսաստանում ամենաազդեցիկ հայերից մեկը:

Դանիլ Խաչատուրովը համարվում է Ռուսաստանում ապրող հայերի շրջանում ևս ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը ևս անցել է միլիարդի շեմը և նա իրականում մեծ ազդեցություն և հարգանք է վայելում Ռուսաստանի բիզնես միջավայրում: Նրան ավելի շատ հարգում և ընդունում են հենց ռուսաստանյան շրջանակները: Խաչատուրովի կապը հայության հետ այնքան սերտ չէ, ինչպես Սամվել Կարապետյանի պարագայում է, բայց նա ևս քողարկված կերպով աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանում ապրող հայերին, և Ռուսաստանում ապրող հայերի մի լուրջ շրջանակ նրա միջոցով աշխատանք են ստանում և նրա միջոցով լուծում են իրենց խնդիրները: Դանիլ Խաչատուրովը ևս վերջին տարիներին Հայաստանում սկսել է բիզնես ներդնել` «Ռոսգոսստրախ» -ը բերելով Հայաստան: Բացի այդ, նա ևս համարվում է ամենաազդեցիկ հայը ՌԴ-ում:

Ռուսաստանում ազդեցիկ դեմքերից է նաև գործարար Ռուբեն Վարդանյանը, ով ՌԴ-ի իշխանությունների և բիզնես միջավայրի կողմից ընկալվում է որպես ինտելեկտուալ գործիչ: Ռուբեն Վարդանյանը ևս մեծ գումարներ ունի և այդ գումարները ծառայեցնում է հայկական գործոնի զարգացմանը: Պետք է նկատել, որ նա հաճախ չի մասնակցում բարեգործական նախագծերի: Նա ավելի շատ բիզնես ներդրումներ է կատարում ՀՀ-ում` «ՏաԹևեր» համալիրի կառուցմամբ, «Ամերիաբանկի» և մի շարք նմանատիպ նախագծերի ստեղծմամբ: Ակնհայտորեն նա ևս ազդեցիկ գործիչ է և նրա գործունեությունը պատիվ է բերում հայ ժողովրդին և ՀՀ-ը:

Ռուսաստանի ազդեցիկ դեմքերից է նաև Գենադի Ստեփանյանը: Նա երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, որից հետո մտել է մասնավոր բիզնես սեկտոր: Նրան են պատկանում Մոսկվայի ամենահայտնի բիզնես կառույցներից մեկը` «Երևան Պլազան»: Գենադի Ստեփանյանը նաև ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շատ մտերիմ ընկերն է, և Սիրուշոյի ու Քոչարյանի կրտսեր որդու` Լևոն Քոչարյանի ամուսնության կնքահայրը: Գենադի Ստեփանյանը բացի այն, որ ունի ֆինանսական մեծ լծակներ, ունի բավականին ազդեցիկ կապեր Ռուսաստանի և Հայաստանի իշխանավորների հետ: Նա ևս իր կապերն օգտագործում է հայկական գործոնի զարգացման համար:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ