Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմ թույլ չի տա. Ավստրիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի 13-ին Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում ելույթի ժամանակ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրամիություը չի կարող նոր «սառը պատերազմ» թույլ տալ Եվրոպայում, որը Ռուսաստանի դեմ կիրականացվեր: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք չենք կարող դա թույլ տալ ...«Սառը պատերազմը» պետք է մնա պատմության մեջ», - ասել է նա:
Նա ընդգծել է նաև, որ Վիեննայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ մեկնարկած բանակցությունները պետք է օգտագործվեն՝ Սիրիայի համար դիվանագիտական լուծմանը հասնելու համար:
Քաղաքական գործիչը հավելել է, որ «Սառը պատերազմի» տեղը գրքերում է, որոնցից երևույթի մասին գիտի երիտասարդ սերունդը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



