Դոնալդ Թրամփն ու Ջեբ Բուշը վիճել են Ռուսաստանի թեմայով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկածուներ Ջեբ Բուշն ու Դոնալդ Թրամփը հեռուստաբանավեճի ժամանակ վիճել Ռուսաստանի թեմայի շուրջ: Այս մասին հաղորդում է CBS-ի:
«Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է մերձենալ Ռուսաստանի հետ: Կարծել, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր կդառնա ԻՊ-ի դեմ պայքարում, պարզապես ծիծաղելի է»,- հայտարարել է Բուշը:
«Գիտե՞ք, արդյոք, որտեղից են այս խոսքերը: Ջեբի միջոցով խոսում են նրա լոբբիստները, իրենց շահերն են պաշտպանում»,- պատասխանել է Թրամփը:
«Սիրիայում մենք միլիարդավոր դոլարներ ենք վատնում՝ օգնելու համար մարդկանց, որոնց մասին պատկերացում անգամ չունենք, թե ովքեր են»,- հավելել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



