Ֆինլանդիայի նախագահ. Եթե Թուրքիան փակի սահմանը, փախստականները կարող են Եվրոպա անցնել ՌԴ տարածքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե Թուրքիան փակի սահմանը, փախստականների հոսքը կարող է Եվրոպա ուղղվել Ռուսաստանի տարածքով: ՖիննականIlta Sanomatպարբերականի փոխանցմամբ, այս մասին MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մյունխենում անվտանգության հարցերի համաժողովին մասնակցող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն: Այնտեղ նա հանդիպել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Եթե Թուրքիան փակի սահմանը փախստականների համար, նրանք կարող են անցնել Ռուսաստանի տարածքով, եւ Ռուսաստանը երկրորդ Թուրքիայի կվերածվի»,- հայտարարել է Նիինիստյոն:
Այսպիսի համեմատության Ֆինլանդիայի ղեկավարին մղել են ռուսական լրատվամիջոցները: Այդ թեմայով լուրերը Ռամբլերի եւ Յանդեքսի առաջին հորիզոնականներում են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



