Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվեց World Boxing-ի նոր քաշային կարգերով:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոններ դարձան Ռուբեն Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Համլետ Հարությունյանը (80 կգ), Գոռ Ներսեսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+90 կգ):
Կանանց պայքարում հաղթողներ դարձան՝ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Լիլիթ Միքայելյանը (70 կգ), Անի Մուրադյանը (+80 կգ):
Հետևեք մեզ՝ այստեղ



