Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հասարակությունը վիրավոր է հունվարյան բողոքի ցույցերից հետո: Ասել է Իրանի նախագահը։
«Իշխանությունները չեն կարող կարգավորել ճգնաժամը՝ պարզապես անտեսելով խնդիրը։
Իրանը պետք է բուժի հիվանդությունը։ Իմ վարչակազմը իշխանության է եկել մարդկանց խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանք սրելու համար։
Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար։ Ցավոք, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից։ Այս իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային, և տեղի ունեցածը շատ լուրջ է։
Անձամբ ինձ համար, որպես այս երկրում պատասխանատու պաշտոնյայի, հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ամեն ինչ այսպես դասավորվեր, ինչո՞ւ պետք է մեր երկրի երիտասարդներն այսպես մահանային»,- նշել է Փեզեշքիանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



