Թուրքիայի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել քրդերի դիրքերի ուղղությամբ. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերը փետրվարի 14-ին կրակ են բացել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքերի վրա` ի պատասխան նրանց կողմից Թուրքիայի տարածքի ռմբակոծության:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արդյունքում զոհվել է քրդական ինքնապաշտպանական ջոկատի երկու մարտիկ:
Նախօրեին թուրքական զինուժը Մինխեն ավիաբազայում կրակ է բացել քրդերի ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա բնորոշել է Թուրքիայի անվտանգության դեմ քրդերի քայլերի համարժեք պատասխան և կուսակցության անդամներից պահանջել է հեռանալ Հալեպից հյուսիս ընկած իրենց դիրքերից, ինչը մերժել է քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:
NTV հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով, Թուրքիայի զինված ուժերը շարունակելու են պատասխանել քրդական կրակոցներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



