Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերել

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հետազոտողները պարզել են, որ նյարդային համակարգն ակտիվորեն մասնակցում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը դեռ վաղ փուլերում՝ նախքան նկատելի ուռուցքների հայտնվելը: Այս աշխատանքը պարզաբանում է, թե ինչպես նյարդերի և հյուսվածքների ներսում գտնվող բջիջների փոխազդեցությունը կարող է նպաստել քաղցկեղի աճին և, հնարավոր է, բուժման նոր ուղղություններ տալ:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է ամենավտանգավոր տեսակներից մեկը. այն դժվար է հայտնաբերվում վաղ փուլերում և վատ է արձագանքում բուժման ստանդարտ մեթոդներին: Գիտնականները վաղուց գիտեին, որ նյարդերը կարող են օգնել քաղցկեղի տարածմանը, սակայն նախկինում հստակ չէր, թե հատկապես ինչպես են դրանք ներգրավվում բուն ուռուցքի ձևավորման գործընթացում:

Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիայի հետազոտական թիմը՝ Ջերեմի Նիգրիի գլխավորությամբ, կիրառել է եռաչափ վիզուալիզացիայի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել տեսնել նյարդային թելիկների բարդ ցանցը նախաուռուցքային օջախների ներսում:

Ավանդական երկչափ պատկերներում այդ նյարդերը երևում են որպես առանձին կետեր, սակայն 3D ձևաչափում դրանք ի հայտ են բերել խիտ և ճյուղավորված ցանց՝ սերտորեն միահյուսված քաղցկեղի աճին նպաստող բջիջների հետ: Գիտնականները պարզել են, որ հատուկ բջիջները՝ ֆիբրոբլաստները, որոնք վերափոխվել են այսպես կոչված միԿԱՖ-երի (myCAFs), արձակում են քիմիական ազդանշաններ, որոնք ներգրավում են նյարդային թելիկներ վեգետատիվ (սիմպաթիկ) նյարդային համակարգից:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Discovery ամսագրում:

Այս նյարդերն իրենց հերթին արտադրում են նորադրենալին. նեյրոմեդիատոր, որն ուժեղացնում է հենց այդ նույն ֆիբրոբլաստների ակտիվությունը՝ ստեղծելով արատավոր շրջան, որը նպաստում է վաղ չարորակ փոփոխությունների զարգացմանը:

Երբ հետազոտողները մկների վրա կատարված փորձերում ճնշել են սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվությունը, դա դանդաղեցրել է ֆիբրոբլաստների ակտիվացումը և նվազեցրել ուռուցքների աճի տեմպը մոտ 50%-ով: Նման արդյունքը հիմք է տալիս կարծելու, որ նյարդերի և ուռուցքային բջիջների միջև փոխազդեցության ընդհատումը կարող է դառնալ նոր թերապևտիկ մոտեցում:

Գիտնականները նաև ենթադրում են, որ գոյություն ունեցող դեղամիջոցները, օրինակ՝ ալֆա-ադրենոպաշարիչների խմբի նյարդային ազդանշանների արգելակիչները, ինչպիսին է դոքսազոզինը, քիմիաթերապիայի կամ իմունաթերապիայի հետ համակցված կարող են ուժեղացնել ենթաստամոքսային գեղձի բուժման արդյունավետությունը: Սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ այս գաղափարները հաստատելու և կոնկրետ կլինիկական ռազմավարություններ մշակելու համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն