Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրան, Ուկրաինա, միջուկային էներգիայի համաձայնագիր․ Հունգարիայում Ռուբիոն բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ ​​Թրամփը չլիներ, մենք նույնիսկ հնարավորություն չէինք ունենա վերջ դնել Ուկրաինայում պատերազմը, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես վստահեցրել եմ պետքարտուղար Ռուբիոյին, որ Հունգարիան շարունակում է աջակցել ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին Ուկրաինայում՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում եվրոպական համատեքստում: ԱՄՆ ներկայիս նախագահը միջազգային քաղաքականության մեջ քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության ապահովմանը: Եվ ես պետք է կրկնեմ, չնայած բոլորը գիտեն, որ եթե Դոնալդ Թրամփը լիներ Միացյալ Նահանգների նախագահ, այս պատերազմը երբեք չէր սկսվի: Եվ եթե նա հիմա նախագահ չլիներ, մենք նույնիսկ հնարավորություն չէինք ունենա խաղաղ ճանապարհով վերջ դնելու պատերազմին», - ասել է Օրբանը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանի հետ համաձայնության գալը հեշտ չի լինի։

«Ես դա ասացի երեկ և այսօր էլ կրկնում եմ։ Մենք պետք է հասկանանք, որ Իրանը, վերջին հաշվով, կառավարվում է, և նրա որոշումները կայացնում են շիա հոգևորականները, արմատական ​​շիա հոգևորականները։ Այս մարդիկ քաղաքական որոշումներ են կայացնում մաքուր աստվածաբանության հիման վրա։ Ահա թե ինչպես են նրանք որոշումներ կայացնում։ Այսպիսով, Իրանի հետ համաձայնության գալը դժվար կլինի։ Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար է, բայց կփորձենք», - ասել էՌուբիոն։

Ռուբիոն նաև ասել է, որ որ Վաշինգտոնը շահագրգռված է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցմամբ

«Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա: Մենք միակ ազգն ենք աշխարհում, որը կարող է երկու կողմերին էլ բանակցային սեղանի շուրջ բերել... Մենք չենք փորձում որևէ մեկին համաձայնություն պարտադրել: Մենք չենք փորձում որևէ մեկին հարկադրել այնպիսի համաձայնության, որը ոչ ոք չի ուզում: Մենք պարզապես ուզում ենք օգնել նրանց», - Բուդապեշտում հայտարարել է պաշտոնյան:

Ռուբիոն հավելել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը աշխարհը կդարձնի ավելի լավ վայր, մինչդեռ դրա շարունակությունը ոչ մեկին օգուտ չի բերի:

​Բուդապեշտում ԱՄՆ պետքարտուղարը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ստորագրել են միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել