«Al-Beruniy». Հայ շախմատիստների արդյունքները
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարում 3 խաղափուլերից հետո հայ շախմատիստները առաջատարներն են։ Այս մասին հաղորդում է ՀՇՖ-ն։
«Masters» շրջանային մրցաշարում 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 2 միավոր և կիսում են առաջին տեղը:
«Challengers» շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը:
«Futures» շրջանային մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը նույնպես 2 միավորով կիսում է առաջին հորիզոնականը:
Մրցաշարն անցկացվում է 4 խմբերով՝ «Masters» շրջանային մրցաշար, «Challengers» շրջանային մրցաշար, «Futures» շրջանային մրցաշար և «Open» մրցաշար։
Հետևեք մեզ՝ այստեղ



