Իրան–ԱՄՆ բանակցությունները նվազեցրել են նավթի գները համաշխարհային շուկայում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։ Լոնդոնի ICE բորսայի տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինը իջել է մոտ 67.5 դոլարի մեկ բարելի համար՝ նվազելով շուրջ 1.7 տոկոսով նախորդ առևտրային օրվա փակման մակարդակից։
Վերլուծաբանները նշում են, որ գների անկումը կապված է Մերձավոր Արևելքում լարվածության հնարավոր թուլացման սպասումների հետ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակումը նվազեցրել է Օրմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ մտահոգությունները, որը համաշխարհային նավթի մատակարարումների կարևոր ուղիներից է։
Վաշինգտոնը և Թեհրանը նախատեսում են շարունակել բանակցությունները մոտ ապագայում, իսկ հաջորդ հանդիպման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։ Դիվանագիտական լուծման հեռանկարը որոշակի լավատեսություն է ստեղծել էներգակիրների շուկայում, ինչը նպաստում է նավթի գների աստիճանական նվազմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



