Ավակովը Սահակաշվիլիին քաղաքական խաբեբա է կոչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին խաբեբա է կոչել: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Քաղաքական խաբեբան, որը խաբել է Օդեսայի բնակիչներին, փորձում է մոլորության մեջ գցել նաեւ ամբողջ երկիրը: Հյուրախաղերը սկսվում են փետրվարի 15-ին: Մտածե՛ք, պարզամիտ մի՛ եղեք»,- գրել է նա Twitter-ում:
Փետրվարի 12-ին Միխայիլ Սահակաշվիլիի սկսած «Հանուն մաքրման» շարժումը հաղորդել է Ուկրաինայի արեւմուտքում ֆորումներ անցկացնելու մտադրության մասին: Նպատակը 1 մլն ստորագրություն հավաքելն է՝ հակակոռուպցիոն նոր օրենսդրության, նոր կառավորության ձեւավորման եւ գլխավոր դատախազի փոփոխության համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



