Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն որակվեց։ Շատ ավելի հաճախ Եկեղեցու հանդեպ տեղի ունեցող արշավանքի հարցերը քննարկման ոչ թե իրավական, այլ բարոյական տիրույթ են տեղափոխվում։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է՝ լիովին համաձայն է դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն ձևակերպման հետ։ «Այո՛, քրեական հետապնդում հարուցվեց մեր հովվապետի՝ Վեհափառ հոր նկատմամբ։ Այս իրավիճակում ես զուտ քաղաքացի չեմ, հայ եմ, քրիստոնյա եմ, իրավաբան եմ, ով բազմաբևեռ տեսանկյունից բոլոր հարթություններում շատ ծանր է տանում տեղի ունեցող հետապնդումները մեր հնագույն ինստիտուցիոնալ կառույցի նկատմամբ։ Իրավիճակը գնահատելի է քրիստոնեության տեսանկյունից, այն է՝ Եկեղեցու նկատմամբ միջամտությունները՝ որպես կրոնական կազմակերպություն, իրավիճակը գնահատելի է քաղաքական տեսանկյունից, որովհետև այս ամենը առաջին հերթին քաղաքական միջամտության հետևանք է։ Այս ամենը, երբ համալիր անդրադարձ ենք կատարում, սկսվել է երկրի վարչապետի միջամտությամբ՝ հակասահմանադրական եղանակով։ Բազմիցս խոսել ենք, որ Եկեղեցու ներքին գործերին պետական մարմինների միջամտությունը անթույլատրելի է, դա Սահմանադրությամբ սահմանված ճշմարտություն է, դա վարչապետին՝ իր գործառույթներով կաշկանդող ճշմարտություն է՝ օրինականության սկզբունքի համատեքստում։ Այսինքն, վարչապետը իրավունք չուներ անել այն ամենը, ինչ նա անում է, իսկ վերջին՝ «բարենորոգումների հայտարարությունը» որպես վարչապետ ստորագրելուց հետո առավել ևս հակաիրավական տիրույթ թևակոխեց։ Սա նաև քաղաքական հարթությունում է գնահատելի, որովհետև ակնհայտ քաղաքական հետապնդումներ են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Ողբերգական արձանագրում է, որ չորս արքեպիսկոպոս սրբազան հայրեր ազատազրկված են, չորսի նկատմամբ էլ ամենածանր խափանման միջոցը կիրառվեց, ճիշտ է՝ հընթացս որոշները փոփոխվեցին։ Կալանքն ամենածանր խափանման միջոցն է ու պետք է համաչափ լինի կատարված արարքին, չորսի դեպքում էլ դրա անհրաժեշտությունը բացակայում էր, բայց կիրառվեց կալանք։ Սա ևս փաստում է, որ դասական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ այլ դրվագներ ևս կան։ «Սկսած 18 հոգևոր հայրերի, որպես վկա, նույն օրը Պատարագի ժամին հարցաքննության կանչելուց և վերջացրած այս վերջին խայտառակ դեպքից, երբ խափանելու համար Եպիսկոպոսաց հոգևոր ժողովը, թույլ չտալու համար, որ հոգևոր հայրերը մեկնեն երկրից, նրանց արհեստածին մեղադրանքներ առաջադրեցին և դրանց համատեքստում թույլ չտվեցին, որպեսզի վերջիններս Ավստրիա մեկնեն։ Իսկ զարգացումների էպոպեան, ցավոք, Վեհափառ հոր նկատմամբ հարուցված քրեական գործն էր, որով պատմական առումով դարձանք միակ երկիրը, որտեղ քաղաքական իշխանությունն իրեն այսչափ թույլ է տալիս միջամտություն, և նման սանկցիա է կիրառվում երկրի՝ բացառիկ ազգային եկեղեցի հռչակված կրոնական կազմակերպության առաջնորդի նկատմամբ։ Աշխարհի օրինակներն էի ուսումնասիրում։ Հունաստանի, Ուկրաինայի դեպքերն են նմանաբնույթ, բայց ոչ ոք այդ կարմիր գիծը դեռևս չի հատել։ Այդ տեսանկյունից էլ է խայտառակություն, որ նման բան ենք թույլ տալիս մենք՝ լինելով այն բացառիկ ազգը, որ հնագույն՝ 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսքով, որը դարերի ընթացքում երաշխիքն է եղել մեր ազգի գոյատևման. շատ դեպքեր են եղել, երբ հայ ազգը չի ունեցել պետականություն, բայց որպես ազգ, ի տարբերություն մի շարք օրինակների, հաջողվել է հարատևել, օրինակ՝ Ցեղասպանության միջով անցելով, և դա կարողացել ենք անել բացառապես Եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նվիրականության շնորհիվ։ Հարատևել ենք թե՛ որպես ազգ, թե՛ մեր լեզուն ենք պահպանել, թե՛ մեր մշակութային արժեքները աշխարհով մեկ։ Չխոսենք իրավական գնահատականների, արդարադատության, իրավական գործընթացների ձևախեղումների մասին, որովհետև կրկին աշխարհի առումով անթույլատրելի նախադեպ է դառնում, երբ Հովվապետի որոշումն են բողոքարկում, դրան ընթացք են տալիս, կարգալույծ եղած քահանաներին իրավապահ մարմինները և դատարանները թույլ են տալիս վերականգնվել իրենց պաշտոններում։ Սա իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ցավոք, մի իրականության մեջ ենք ապրում, երբ ուրախանում ենք, որ ՔԿՀ-ում կալանքը կրելու փոխարեն անմեղ մարդը շարունակում է նույն կալանքը կրել տնային պայմաններում։ «Հիշենք, թե ինչպես ժողովուրդն ընդունեց իր հոգևոր առաջնորդին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Իրապես առանց հուզվելու հնարավոր չէր այդ կադրերին հետևել։ Միքայել սրբազանի հետ տեղի ունեցողի պարագայում գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, որովհետև այս դեպքում հանցակազմի բացակայություն կար։ Հնարավոր չէր այդ փաստերի առկայությամբ բավական չէ գործ հարուցել, վարույթ սկսել, դեռ մի բան էլ մարդու նկատմամբ մեղադրական դատավճիռ ընդունել։ Իրավական համայնքի համար սա ևս անթույլատրելի գծերի հատում էր։ Մեր երկրում խափանման միջոցներից ամենածանր տեսակը՝ կալանքը, վերածվել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ միջոցի, ինչն ընդգծում է այս բոլոր դեպքերի քաղաքական բնույթն ու քաղաքական հիմք կրելը։ Տնային կալանքը մարդու ազատությունը սահմանափակող պակաս խիստ միջոց չէ, քան կալանքը, որովհետև մարդու նկատմամբ կիրառվում են ֆիզիկական միջամտություններ, նրա շարժը սահմանափակվում է, ընդամենը նա իր տան միջավայրում է, բայց անհամաչափ են այս երկու խափանման միջոցի տեսակները, երբ գոյություն ունի վարչական վերահսկողություն, ստորագրություն չհեռանալու մասին, գրավ։ Որոշ դեպքերում այս ամենը համակցված են կիրառում՝ կրկին ծայրաստիճան անհամաչափ։ Խափանման միջոցը պետք է արդարացված լինի։ Միքայել սրբազանի պարագայում գործը հարուցվել է, այսպես կոչված, «բռնության կոչի» հիմքով։ Խափանման միջոց կալանքը դատարանը կիրառում է, երբ մտավախություն ունի, որ մարդը նախաքննության վրա կարող է ազդել, կարող է խուսափել պատասխանատվությունից, կարող է ներազդել վկաների վրա։ Իսկ այս գործի շրջանակում ո՛չ վկա գոյություն ունի, ո՛չ լրացուցիչ ուսումնասիրվող ապացույցներ, ո՛չ էլ հընթացս այլ քննություն էր իրականացվում։ Որևէ հիմնավոր պատճառ գոյություն չուներ, թե ինչու մարդուն պետք է պահեն կալանքի կամ տնային կալանքի ներքո։ Միակ պատճառը, որն ակնհայտ էր, քաղաքական հետապնդումն ու խափանման միջոցների պատժիչ նկատառումներն էին»,-հավելում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատ հաճախ են իրավապաշտպան հանրույթի մեջ գործընկերները նշում՝ քաղաքական տարր պարունակող գործերում ակնհայտ է «վերևից» իջեցվող հրահանգը։ Բայց չէ որ կատարողները՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետք է գիտակցեն, որ անօրինական գործողություններ կատարելու համար օրենքի առջև կրելու են պատասխանատվություն և իրենց ցաքուցրիվ, երբեմն օրենքից ու տրամաբանությունից զուրկ քայլերով խարխլում են իրավապահ համակարգի հիմքերը։ «Այսպիսի իրավակիրառ պրակտիկայի ու նախադեպերի ձևավորումը խեղում է մեր իրավակարգը, նախադեպային պրակտիկան, իրավունքի զարգացումը, իրավունքի տրամաբանությունը։ Պատահական չէ, որ միջազգային հանրությունը առանձնացրել է քաղաքական հետապնդումը, և պատահական չէ, որ ժողովրդավար ու իրավական պետությունների համատեքստում սահմանվել են սկզբունքներ, ինչպիսիք են՝ իշխանությունների տարանջատումը, օրինականության սկզբունքները, իրավունքի գերակայությունը, որպեսզի քաղաքական իշխանությունները և պաշտոնյաները իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ներազդելու քաղաքական տարբեր գործընթացների վրա, թույլ չտան նման միջամտություններ, ինչին, ցավոք, ականատես ենք լինում, իսկ միջամտությունները գնալով ահագնանում են, և անթույլատրելի գծերն էլ գնալով հատվում են։ Դրա էպոպեան եղավ Վեհափառ հոր նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, որը մեր ազգի համար պատմական ամոթ է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Բժիշկները հայտնաբերել են մի հայտնի խաղալիք, որը երեխաներին հիվանդանոց է ուղարկումԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստինԶելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչու են վերջին տարիներին շոգերն ավելի երկար տևում. առաջիկա եղանակըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»