Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մյունխենի անվտանգության 62-րդ համաժողովը, որը տեղի ունեցավ գլոբալ տուրբուլենտության աննախադեպ պայմաններում, դարձավ ոչ թե պարզապես հերթական դիվանագիտական հարթակ, այլ յուրատեսակ սահմանագիծ՝ արձանագրելով հին աշխարհակարգի վերջնական ապամոնտաժումն ու նոր, բազմաբևեռ և խիստ անկանխատեսելի ուժային կենտրոնների ձևավորման անդառնալի ընթացքը։

Համաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տիրող մթնոլորտը հագեցած էր ոչ թե լավատեսական կանխատեսումներով, այլ սթափ, երբեմն նույնիսկ ցինիկ պրագմատիզմով, քանի որ համաշխարհային առաջնորդները, փորձագետներն ու ռազմական ստրատեգները կանգնել էին մի իրականության առջև, որտեղ միջազգային իրավունքի նորմերը փոխարինվել են «ուժի իրավունքով», իսկ դաշնակցային պարտավորությունները դարձել են իրավիճակային և պայմանական։

Համաժողովի առանցքային ուղերձը հստակ էր՝ աշխարհը մտել է «կառուցվածքային անկայունության» փուլ, որտեղ անվտանգությունը դադարել է լինել կոլեկտիվ բարիք և վերածվել է դեֆիցիտային ռեսուրսի, որի համար պայքարը ընթանում է հիբրիդային պատերազմների, տնտեսական հարկադրանքի և տեխնոլոգիական մրցավազքի բոլոր հարթություններում։

Այս համատեքստում որոշ փորձագետներ առաջ են քաշում այն կանխադրույթը, թե «Մյունխեն-2026»-ը փաստացի ազդարարեց «Pax Americana»-ի («Ամերիկյան խաղաղություն») կամ ամերիկյան գերիշխանության դարաշրջանի ավարտը, սակայն ոչ թե հօգուտ չինական կամ որևէ այլ՝ մեկ գերիշխող բևեռի, այլ հօգուտ մի խճանկարային համակարգի, որտեղ միջին տերությունները՝ Թուրքիայից ու Հնդկաստանից մինչև Սաուդյան Արաբիա և Բրազիլիա, սկսել են թելադրել խաղի սեփական կանոնները՝ հմտորեն մանևրելով գերտերությունների հակասությունների միջև և մերժելով ավանդական «Արևմուտքն ընդդեմ մնացյալի» դիխոտոմիան։

Քննարկումների առանցքում, բնականաբար, մնում էր եվրոպական անվտանգության ճարտարապետության ճգնաժամը, որը խորացել է ուկրաինական հակամարտության ձգձգման և դրա՝ լոկալ պատերազմից դեպի երկարաժամկետ հյուծման պատերազմի վերածվելու ֆոնին։ Այս պարագայում այն ստիպում է Եվրոպային վերաիմաստավորել իր ռազմավարական ինքնավարության հայեցակարգը։ Եթե նախկինում եվրոպական առաջնորդները խոսում էին ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի հետ համերաշխության մասին, ապա Մյունխենի համաժողովում առավել ակնհայտ դարձավ վախը Վաշինգտոնի իզոլացիոնիստական քաղաքականության, Ամերիկյան աշխարհամասով պարփակվելու և ԱՄՆ-ի ուշադրության՝ առավել դեպի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան տեղափոխումից, ինչը Հին աշխարհամասին կանգնեցնում է սեփական պաշտպանական արդյունաբերությունը ռազմական ռելսերի վրա դնելու և անվտանգային «հովանոցը» սեփական ուժերով ապահովելու անհրաժեշտության առջև։

Սա ենթադրում է ոչ միայն ռազմական բյուջեների կտրուկ ավելացում, այլև քաղաքական կամքի դրսևորում, որը հաճախ բացակայում է բյուրոկրատացած եվրոպական կառույցներում, մյուս կողմից էլ՝ ԵՄ երկրների շարքերում տարբեր հարցերում անհամաձայնության դրսևորումներ են լինում։ Հենց այս դիսոնանսը՝ ցանկությունների և հնարավորությունների շրջանակում, դարձավ համաժողովի կուլիսային քննարկումների հիմնական լեյտմոտիվը։

Զուգահեռաբար համաժողովն ի ցույց դրեց Գլոբալ Հարավի սուբյեկտայնության աննախադեպ աճը, քանի որ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրները հրաժարվում են միանալ պատժամիջոցային ռեժիմներին կամ ընտրություն կատարել Վաշինգտոնի և Պեկինի (կամ Մոսկվայի) միջև՝ նախընտրելով «գործարքային չեզոքության» քաղաքականությունը, որը նրանց թույլ է տալիս առավելագույն օգուտներ քաղել բոլոր կողմերից։ Այս «չմիավորման նոր շարժումը» զուրկ է գաղափարական հիմքից և խարսխված է բացառապես ազգային շահերի և տնտեսական պրագմատիզմի վրա, ինչը նոր մարտահրավեր է նետում Արևմուտքի՝ արժեքահեն արտաքին քաղաքականությանը՝ ստիպելով վերջինիս վերանայել իր մոտեցումները և գործընկերության առաջարկները դարձնել ավելի շոշափելի ու նյութական։

Հատկապես ուշագրավ էր այն շեշտադրումը, որ ժամանակակից աշխարհակարգում տնտեսական փոխկախվածությունը այլևս չի դիտարկվում որպես խաղաղության երաշխիք, այլ որպես խոցելիության աղբյուր և աշխարհաքաղաքական ճնշման գործիք՝ հաշվի առնելով առևտրային պատերազմների ծավալումը և ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման քաղաքականությունը։

Իսկ այդ խոցելիությունը հանգեցնում է գլոբալ տնտեսության մասնատմանը, մատակարարման շղթաների վերաձևմանը և պրոտեկցիոնիստական միտումների ուժեղացմանը։

Մյունխենի համաժողովում առանձնահատուկ սրությամբ դրվեց նաև տեխնոլոգիական ինքնիշխանության հարցը, որտեղ արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը և տիեզերական տեխնոլոգիաները դիտարկվում են որպես ռազմավարական գերակայության հասնելու հիմնական միջոցներ։ Տեխնոլոգիական մրցավազքն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, որն ընդգրկում է կիսահաղորդիչներից մինչև քվանտային հաշվարկներ, ստեղծում է «թվային երկաթե վարագույր», որը սպառնում է աշխարհը բաժանել տեխնոլոգիական երկու անհամատեղելի էկոհամակարգերի, ինչն իր հերթին կունենա աղետալի հետևանքներ գլոբալ նորարարության և տնտեսական աճի համար։

Քննարկումները ցույց տվեցին, որ ապագա պատերազմների ելքը որոշվելու է ոչ թե տանկերի քանակով, այլ ալգորիթմների արդյունավետությամբ և տվյալների կառավարման կարողությամբ, ինչը փոքր և տեխնոլոգիապես զարգացած պետություններին (ինչպիսիք են Իսրայելը, Սինգապուրը կամ Էստոնիան) տալիս է անհամաչափ մեծ ազդեցություն նոր անվտանգային միջավայրում։

Միևնույն ժամանակ, կլիմայական փոփոխությունների անվտանգային բաղադրիչը՝ ջրային ռեսուրսների համար պայքարը, պարենային անվտանգությունը և կլիմայական փոփոխություններով պայմանավորված միգրացիան, դիտարկվեցին որպես «սպառնալիքների բազմապատկիչներ», որոնք կարող են ապակայունացնել ամբողջ տարածաշրջաններ և հրահրել նոր հակամարտություններ՝ հատկապես ռեսուրսների սակավություն ունեցող գոտիներում։

Վերլուծելով Ռուսաստան-Արևմուտք առճակատման դինամիկան՝ համաժողովը ուրվագծեց երկարատև սառը պատերազմի հեռանկարը, որտեղ կողմերը փորձում են հյուծել միմյանց՝ առանց ուղիղ ռազմական բախման, բայց օգտագործելով պրոքսի ուժեր, ապատեղեկատվություն և էներգետիկ շանտաժ։ Ռուսաստանի ռազմավարական մերձեցումը Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ ձևավորում է «դժգոհների առանցք», որը մարտահրավեր է նետում արևմտյան գերիշխանությանը և փորձում է ստեղծել այլընտրանքային ֆինանսական և քաղաքական ինստիտուտներ։ Այս իրավիճակը Արևմուտքից պահանջում է ավելի ճկուն և նրբանկատ դիվանագիտություն՝ Գլոբալ Հարավի երկրներին իր կողմը գրավելու համար, քանի որ ուժային թելադրանքի մեթոդներն այլևս հակառակ արդյունքն են տալիս։

Համաժողովի ընթացքում հստակ երևաց, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, կորցրել են իրենց արդյունավետությունը ճգնաժամերի կառավարման գործում, և աշխարհը մեծ արագությամբ շարժվում է դեպի բազմակենտրոնություն, որտեղ գերիշխող են փոքր, իրավիճակային դաշինքների ձևաչափերը, որոնք ձևավորվում են, երբ մի քանի շահագրգիռ երկրներ միավորվում են կոնկրետ խնդիր լուծելու համար։

Նոր աշխարհակարգը պահանջում է պետություններից բարձր դիմադրողականություն, ներքին կայունություն և արագ արձագանքման մեխանիզմներ, քանի որ գլոբալ ցնցումների ալիքները հասնելու են բոլորին՝ անկախ աշխարհագրական դիրքից կամ քաղաքական կշռից։

Հայաստանի և Հարավային Կովկասի համար այս զարգացումները ազդակ են, որ անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն, և անհրաժեշտ է վարել բազմավեկտոր, բայց հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ խորացնելով հարաբերությունները ինչպես արևմտյան գործընկերների, այնպես էլ տարածաշրջանային խաղացողների և ասիական տերությունների հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ