Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն անընդունելի է համարում Կուբայի դեմ նոր սահմանափակումները, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն։
«Հիմա հատուկ փուլ է, նոր պատժամիջոցներ։ Դուք գիտեք, թե ինչպես ենք վերաբերում դրան։ Մենք նման բան չենք ընդունի»,- ասել է Պուտինը Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյայի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը բաց է, հստակ և միանշանակ»,- ընդգծել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանին և Կուբային կապում են հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերությունները։
«Մենք միշտ եղել ենք Կուբայի կողքին՝ անկախության համար, սեփական զարգացման ուղին ընտրելու իրավունքի համար պայքարում և միշտ աջակցել ենք կուբացի ժողովրդին։ Գիտենք, թե կուբացի ժողովրդի համար որքան դժվար է եղել Կուբայի անկախության այս տասնամյակների ընթացքում պայքարել սեփական կանոններով ապրելու և ազգային շահերը պաշտպանելու իրավունքի համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ



