Իրար չեն հասկացել. Թայլանդացի ձմժկնավաճառը դանակով հարձակվել է ռուսաստանցու վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայլանդական Փհուկետ կղզու ձկան շուկայում ձկնավաճառի հետ վեճի ժամանակ ռուսաստանցի է տւժել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Միխայիլ անունով զբոսաշրջիկը ձուկ է ընտրել եւ վճարել: Վաճառողը մանր չի ունեցել, սակայն զբոսաշրջիկը կարծել է, որ վերջինը ցանկանում է խաբել իրեն: Զրուցակիցները վիճաբանել են, հետո ծեծկռտուք է սկսվել: Միխայիլը հրել է վաճառողին, որն իր հերթին դանակով հարձակվել է տղամարդու վրա՝ կտրելով ձախ ականջն ու վնասելով աջ աչքը:
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Իրավապահների վարկածով, դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ վեճի մասնակիցները չեն հասկացել միմյանց:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



