Վթար՝ Աշտարակում, բախվել են «Opel», «Ford» ու բեռնատար «Գազել», 2 վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Ford», «Opel» և բեռնատար «Газель մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների բախումը տեղի է ունեցել «Opel»-ի և «Газель»-ի միջև, «Ford»-ը եղել է կայանված։
Հետևեք մեզ՝ այստեղ



