Եվրոպայում բոլորը չէ, որ հավանություն են տալիս Օրբանին ցուցաբերած իմ աջակցությանը. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին իր աջակցությունը եվրոպացի քաղաքական գործիչները բոլոր չէ, որ ողջունում են, սակայն նման արձագանքը բնական է անվանել։
Նա այդ հայտարարությունն արել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Խաղաղության խորհրդի առաջին նիստում։ Հունգարիայի վարչապետին ներկայացնելով՝ Սպիտակ տան ղեկավարն շեշտել է. «Հունգարիայի վարչապետ Օրբանը, որին ես լիովին և անվերապահորեն աջակցում եմ ընտրություններում»։
«Եվրոպայում բոլորը չէ, որ հավանություն են տալիս այդ աջակցությանը, բայց դա սովորական երևույթ է»,- հավելել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը միաժամանակ գովաբանել է Օրբանի ներգաղթային քաղաքականությունը։ «Նա անհավանական աշխատանք է կատարել ներգաղթի հարցում, ի տարբերություն որոշ երկրների, որոնք վնասել են գործին, սակայն նրանք աշխատում են այդ ուղղությամբ։ Ես ուղղակի ուզում եմ, որ իմանաք, որ ունեք իմ լիակատար և անվերապահ աջակցությունը, և ես դա հայտարարում եմ։ Ես դա ասել եմ ավելի վաղ, բայց կրկին կասեմ։ Շուտով ընտրություններ են սպասվում, և կարծում եմ՝ դուք լավ կլինեք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



