Իսրայելցի զինվորները պատասխան կրակով սպանել են պաղեստինցի երկու դեռահասի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBBC-ի փոխանցմամբ՝ պաղեստինցի երկու դեռահաս Հորդանան գետի Արևմտյան ափին կրակել են իսրայելցի զինվորների վրա, ինչից հետո սպանվել են պատասխան կրակից։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Հաղորդվում է, որ հարձակում իրականացրած անձինք սկզբնական շրջանում քարեր են նետել Ջենին քաղաքից արևմուտք ռազմական պարեկների վրա, ապա նրանց վրա կրակել են հրաձգային զենքից։ Զինվորականները պատասխան կրակ են բացել։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ դեռահասները 15 տարեկան էին։ Նախորդ տարվա հոկտեմբերից հաճախակիացել են իսրայելցիների վրա պաղեստինցիների հարձակումները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



