Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ավարտվեց Մյունխենի Անվտանգության համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց Մյունխենի Անվտանգության համաժողովը։ Վերջին օրը նվիրված էր Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի խնդիրներին։ Կրկին շատ հետաքրքիր քննարկումներ էին։ Այսօրվա հիմնական զեկուցողները, թերևս բացի Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնից, հանդես էին գալիս Արևմուտքի շահերի դիրքերից։ Իսրայելը Մերձավոր Արևելքում լուրջ դժգոհություններ ունի։ Առաջին հերթին, իհարկե, նրանք դեմ են Իրանի ազդեցության մեծացմանն ու պաշտոնական Թեհրանի հետ Արևմուտքի համագործակցության վերականգնմանը։ Յաալոնը մեղադրանքներ առաջադրեց նաև Թուրքիային, որը, ըստ նրա խոսքերի, Մերձավոր Արևելքում բացառապես սեփական շահն է պահում։

Այսօրվա գլխավոր բանախոսը, անկասկած, ԱՄՆ Սենատի անդամ Ջոն Մաքքեյն էր։ Վերջինս հայտարարեց, թե Պուտինը չի ցանկանում համագործակցել Արևմուտքի հետ և ուզում է ի դեմս Սիրիայի՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցությունը մեծացնելու ուժեղ հենակետ ստեղծել։

Հետաքրքիր էին նաև Մերձավոր Արևելքից եկած մասնակիցների ելույթները։ Բնականաբար, նրանց բացարձակ մեծամասնությունը ցանկանում է ձերբազատվել Ասադի իշխանությունից, բայց քիչ չէին նաև դեպի Արևմուտք ուղղված քննադատությունները։ Վերջիններս նշել են, որ իրենց տարածաշրջանում չեն զգացել ԱՄՆ առաջատար դերը ու Վաշինգտոնի կողմից նախկինում առաջարկված անվտանգության մեխանիզմների արդյունավետությունը։

Գրեթե նույն մեղադրանքներն ամերիկացիները լսեցին նաև եվրոպացի գործընկերներից։ Մյունխենի Անվտանգության Համաժողովի մասնակիցների գովասանքին արժաացավ գերմանացի խորհրդարանական Նորբերտ Ռոթթգենի կողմից ներկայացված այն չորս դասերը, որոնք պիտի սերտի Եվրոպան։

Դրանցից առաջինն այն մասին էր, որ Մերձավոր Արևելքի խնդիրներն այլևս չեն սահմանափակվում այդ տարածաշրջանով և դրանց ազդեցությունը տարածվում է նաև Եվրոպայի վրա։ Երկրորդը և հիմնականն այն է, որ Եվրոպան պիտի ինքնուրույն լուծի իր անվտանգությանը վերաբերող խնդիրները՝ հրաժարվելով ԱՄՆ֊ի կողմից առաջարկվող մեխանիզմներից։ Վերջինս առաջարկում էր նաև Ռուսաստանի դեմ համաեվրոպական միասնական դիրքորոշում ձևավորել։

Ընդհանրապես, հետաքրքիր էր նկատել, որ չնայած Ռուսաստանի դեմ ուղղված քննադատությունների մեծ ալիքին, այսօրվա բանախոսների մեծ մասը կարծիք հայտնեց, որ Սիրիայում հնարավոր կլիներ խուսափել ողբերգական զարգացումներից, եթե ժամանակին կարողանային պայմանավորվել պաշտոնական Մոսկվայի հետ։ Այսօր շատերը ցավով նշեցին, որ ժամանակին, երբ Ռուսաստանի դիրքերն այդքան էլ ուժեղ չէին Մերձավոր Արևելքում, նրան անտեսեցին, իսկ հիմա արդեն ուշ է, քանի որ Ռուսաստանն այդ տարածաշրջանի ամենաազդեցիկ կողմերից մեկն է և ինքն է սկսել բանակցությունների պայմաններ թելադրել։

Դե ինչ, ընկերներ, հուսով եմ՝ շատ չձանձրացրի։ Համագումարն իսկապես հետաքրքիր էր, բովանդակալից, կարծում եմ՝ առաջիկայում դեռ կանդրադառնամ այստեղ տեսած֊լսած մտքերին և կփորձեմ ներկայացնել տպավորություններս նաև հոդվածների տեսքով։ 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել