Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները: Հավաքի արդյունքում Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան 25 հոգևորականները՝ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչները, հանդես եկան առավել քան հստակ հայտարարությամբ, որը մանրամասնելու անհրաժեշտություն, իհարկե, կա: Բայց եթե հակիրճ, ապա Եպիսկոպոսաց հավաքը վերահաստատեց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին: Ի լրումն, եպիսկոպոսներն առավել քան հստակ դատապարտեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությունների կողմից Ազգային եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու դրա տարաբնույթ դրսևորումները, հալածանքները:

Այո, կարելի է ասել, որ Եպիսկոպոսաց հավաքը հավատացյալ հայության և մեր Եկեղեցու համար որոշակի հաջողություն ու խթան դարձավ: Բայց սա նաև ամենացավոտ հանգամանքներից մեկն է: Ամենացավոտ այն առումով, որ տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում էլ չէինք պատկերացնի, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի կամ, առավել ևս, հավաքի տեղի ունենալու փաստը, էլ առավել ևս՝ Հայաստանից դուրս տեղի ունենալու փաստն արդեն իսկ հայ ժողովրդի համար կարող է հաղթանակ կամ հաջողություն համարվել: Սա ցույց է տալիս նաև, թե ինչ կարգի անկման մեջ ենք, ինչ դառնաղի վիճակի ենք հասել այս 8 տարվա ընթացքում:

Եպիսկոպոսաց հավաքը և ընդունված հայտարարությունը թույլ են տալիս անել մի քանի ուշագրավ արձանագրումներ:

Առաջինը. չնայած Փաշինյանի ու, հասկանալի է, նրա հրահանգով՝ ռեպրեսիվ ու պատժիչ օրգանների հարուցած խայտառակագույն խոչընդոտներին, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ:

Երկրորդ. չափազանց սևեռվելով այդ հավաքը ամեն գնով տապալելու իր ցանկության վրա՝ Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ լիովին մերկացնել իր իրական դեմքն ու նպատակները: Նախ՝ կատարվեց աննախադեպ ու ծայրահեղ խայտառակ բան. քրեական վարույթ նախաձեռնվեց Վեհափառի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ (այն էլ՝ բացարձակապես մտացածին «գործով» ու «հիմքերով»): Բացի այդ, Փաշինյանը Եկեղեցու հասցեին անհեթեթությունների հերթական «չափաքանակը» բարձրաձայնեց (կաթողիկոսությունը Հայաստանից հանելու, եկեղեցու գանձերն, իբր, տանելու մասին... բոլոր անընկալելի «թեզերը» չկրկնենք)՝ ստանալով համարժեք ծաղրական և մերժողական, քննադատական արձագանք հանրության կողմից: Այստեղ միայն մի դիտարկում. այդ ինչքա՞ն է երկիրը վարկաբեկելու իղձը մեծ, որ Փաշինյանը համարում է, թե մի քանի եկեղեցական կարող են անարգել Հայաստանից դուրս տանել Եկեղեցու գանձերն ու ունեցվածքը: Այսինքն, չկան ո՛չ ԱԱԾ, ո՛չ մաքսային մարմիններ, ո՛չ սահմանապահ ծառայություններ... Բայց սա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Երրորդ. Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը Փաշինյանը փորձում էր և դեռ փորձելու է փաթեթավորել իբր «բարենորոգման» անվան տակ: Այդ նպատակով էր նաև, որ տարաբնույթ «գործիքակազմի» գործադրմամբ բացհայտվեցին և վարչապետի հետ սեղանի շուրջ նստեցվեցին 8-9 տիրադավ եպիսկոպոսներ, որոնք ստորագրեցին նրա «բարենորոգման թղթի» տակ: Բայց հատկանշական է, որ այդ ստորագրողներից և ոչ մեկը չհամարձակվեց մասնակցել եպիսկոպոսաց հավաքին: Ո՛չ մեկը: Ինչո՞ւ: Եթե իրենք այդքան վստահ են իրենց ստորագրության ու ստորագրած «թղթի» հարցում, ո՞րն էր խնդիրը, թող հանգիստ ելնեին, գնային, իրենց հոգևոր եղբայրների հետ քննարկեին հուզող հարցերը: Հենց դրա համար են նման հավաքները: Ավելին, եկեղեցական ու կանոնական հարցերը քննարկելու տեղը Եպիսկոպոսաց ժողովն է, այլ ոչ թե «վարչապետաց կառավարական ամառանոցը» կամ կառավարության շենքը:

Փաշինյանական «եպիսկոպոսների» կամ, ինչպես ժողովրդական բանահյուսությունն է կնքել, «քպիսկոպոսների» բացակայությունը թույլ է տալիս նկատել, որ նրանք առնվազն ասելիք չունեն, երես ու երեսատեղ չունեն՝ իրենց հոգևոր եղբայրներին ներկայանալու, իրենք ընդամենը Հայ առաքելական եկեղեցու դեմ աշխարհիկ ու անցողիկ իշխանության ձեռքում կույր գործիքի են վերածվել:

Չորրորդ. Եպիսկոպոսական հավաքը վերահաստատեց ու ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի, բարձրաստիճան հոգևորականների բացարձակ մեծամասնության միասնականությունն ու միակամությունը հիմնական հարցերում: Իսկ Փաշինյանն ու նրա «քպիսկոպոսները» փոքրամասնություն են: Ավելին, ընդունված հայտարարությունը սոսկ 25 հայ եպիսկոպոսի համատեղ տեսակետ չէ: Դա Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ճնշող մեծամասնության, կարելի է ասել՝ համայն քրիստոնյա հայության կամքի արտահայտությունն է, որը ոչ մի ԱԱԾ-ական չի կարող «խմբագրել», ոչ մի իշխանահաճո դատավոր չի կարող բանտարկել, ոչ մի հաճկատար քննիչ չի կարող դրա վրա «գործ կարել»:

Ու թեպետ մեր համացանցալուսավորյալ դարում շատերն արդեն, թերևս, հասցրել են ծանոթանալ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությանը, կարծում ենք՝ մեկ-երկու շեշտադրում արժե լրացուցիչ ընդգծել:

Նախ՝ ՀԱԵ եպիսկոպոսները խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ արձանագրեցին. «Քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին»:

Այսինքն, եպիսկոպոսները երևույթները հստակ կոչեցին իրենց անուններով:

Մեր Եկեղեցու եպիսկոպոսաց դասը միաժամանակ խորը մտահոգություն հայտնեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ արեց ՀՀ իշխանություններին (Փաշինյանին, էլի).

«ա) դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

բ) վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

գ) ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

դ) գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը՝ պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

ե) առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»:

Կարելի է չկասկածել, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի տարատեսակ վատություններ անել Հայ առաքելական եկեղեցու, բարձրաստիճան հայ հոգևորականների, Վեհափառի, նաև առանձին հայ-քրիստոնյաների նկատմամբ:

Բայց այն, որ թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, բարոյական, թե՛ մարդկային ընկալման հարթություններում Նիկոլ Փաշինյանը տապալվել է, կարծում ենք, ակնհայտ է արդեն բոլորին: Ճիշտ է, դա կարող է ավելի սանձարձակ դարձնել նրա պատերազմը Եկեղեցու և հայության դեմ, բայց փաստը մնում է փաստ, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը ֆիասկո է ապրել:

Եվ Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի այդ տապալումների փաստաթղթավորված արձանագրումը: Ու գուցե նոր տապալումների նախազդը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան