Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, բոլորին հասնող, կամեցող, օգնող։ Բոլորն իրեն շատ էին սիրում։ Չի սիրել սուտը, տանել չէր կարողանում, երբ մեկը խաբում էր, սուտ խոսում։ Ճշմարտությունն իր համար շատ կարևոր էր։ Մաքուր սիրտ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հերմինեն՝ Էդուարդի մայրիկը։

Էդուարդը ծնվել է Երևանում, որոշակի ժամանակաշրջան ընտանիքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում։ Նա այնտեղ սպորտով է զբաղվել, մասնավորապես՝ քիքբոքսինգով։ Սպորտում Էդուարդը մեծ հաջողություններ է գրանցել, չեմպիոն դարձել։ Ընտանիքը Հայաստան է վերադարձել, որպեսզի Էդուարդը զորակոչվի պարտադիր զինծառայության։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հերմինեն նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Շատ պարտաճանաչ աշակերտ էր, իրեն շատ էին սիրում։ Գիտական ոլորտն էր ուսումնասիրում, գիտությունն ու գիտնականներն էին իրեն հետաքրքիր։ Շատ էր սիրում մաթեմատիկան, հրաշալի տիրապետում էր ռուսաց լեզվին։ Բոլոր առարկաներն էլ իրեն հետաքրքիր էին, ամեն ինչի հանդեպ սեր և ձգտում ուներ, ամեն ինչից հասկանում էր։ Նկարչություն, երգ, դրանց հանդեպ ևս անտարբեր չէր։ Շատ գեղեցիկ նկարներ ունի, գեղեցիկ ձայն ուներ, երգում էր»։

Ռուսաստանում 11-րդ դասարանն ավարտելուց հետո Էդուարդի ընտանիքը վերադառնում է Հայաստան։ Էդուարդն աշխատանքի է տեղավորվում։ Համավարակի շրջանն էր, Էդուարդը որոշում է աշխատել և օգնել ընտանիքին։ 2021 թվականի հուլիսի 21-ին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Կապանում։ Հավաքակայանում «Զինուժի» պատրաստած ռեպորտաժի ժամանակ Էդուարդն ասում է՝ պետք է ծառայենք մեր հայրենիքի համար ու չթողնենք, որ ուրիշին հասնի մեր հայոց հողը։ Մայրիկը նշում է՝ զորամասում ևս որդին վայելել է բոլորի սերն ու հարգանքը. «Կարգապահ զինվոր է եղել»։

Էդուարդի մարտական ուղին փաստում է. «Էդուարդ Թելմանի Հարությունյանը ՀՀ ՊՆ N զորամասում ծառայության է նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ից՝ որպես զորամասի հետախուզական վաշտի 1-ին հետախուզական դասակի 1-ին հետախուզական ջոկի ՊԿ գնդացրորդ: Մասնագիտական ունակությունները եղել են լավ մակարդակի։ Բնավորությամբ եղել է շփվող, ոչ կոնֆլիկտային, խուսափել է հրամանատարների ու ծառայակից ընկերների հետ հավանական ընդհարումներից: Մշտապես կատարելագործել է իր ֆիզիկական ունակությունները»:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Հարվածների ուղղությունները մի քանիսն էին՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։

Այդ պատերազմում մի քանի տասնյակ տղաների հետ անմահացավ նաև Էդուարդը։ «Այդ օրն աշխատանքից տուն էի գալիս, իր համար իրեր էի պատրաստել, որ ուղարկեի։ Զանգահարեց՝ մա՛մ, իրերս ե՞րբ ես ուղարկելու։ Ասացի, որ տուն եմ հասնում, հայրիկին տամ, որ ամեն ինչ կազմակերպի։ Ժամը մեկից երկուսը ես եմ իր հետ խոսել, ժամը չորսին՝ հայրիկը։ Ասաց, որ վարժություն են կատարել, հինգ է ստացել։ Հրամանատարի հանձնարարությունը ևս կատարել է ու բարձր գնահատական ստացել։ Իսկ գիշերը մեզ հետ կապի դուրս չի եկել, մենք անգամ պատկերացում չունեինք, որ պատերազմ է սկսվել։ Մտածում էինք, որ գուցե վարժություններ են կատարում, հարմար չէ զանգելը։ Մենք էլ իրեն չէինք զանգահարում։ Բայց գիշերն իմացանք, որ կռիվ է սկսվել»։

Մարտական ուղին փաստում է. «Սեպտեմբերի 13-ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ գտնվել է զորամասի մշտական տեղակայման վայրում: Ստանալով մարտական տագնապ ազդանշան՝ իր ստորաբաժանման հետ, անտեսելով կյանքին սպառնացող վտանգը, շտապել է մարտական դիրքերին օգնության, թույլ չտալով, որ թշնամին առաջխաղացում ունենա Կապանի Ճակատեն գյուղում»:

Տղաները պաշտպանել են Սրաշեն, Ճակատեն գյուղերը։ Էդուարդն անմահացել է սեպտեմբերի 13-ին։ Էդուարդին և ընկերոջը՝ Նարեկին կարողացել են հաջորդ օրը դուրս բերել այդ հատվածից։ Դրա համար շատ մեծ ջանքեր է գործադրել Էդուարդի հայրիկը։ Էդուարդը բավականին երկար ժամանակ ողջ է եղել, մի քանի ժամ վիրավոր վիճակում, ուսի հարվածում հրազենային վիրավորում ունենալով հանդերձ, շարունակել է պայքարել՝ թույլ չտալով թշնամու առաջխաղացումը։ Այդ տարածք թշնամին չի կարողացել ներխուժել, նա փաստացի իր կյանքի գնով պաշտպանել է Ճակատեն գյուղը։ Ընտանիքը ցանկանում է, որ որդին ըստ արժանվույն գնահատվի իր սխրանքի համար, ինչը պետք է դրսևորվի Էդուարդին էլ ավելի բարձր հարգի մեդալի շնորհմամբ։ Քրեական գործ ևս հարուցվել է, որը գուցե տա ընտանիքին հուզող շատ հարցերի պատասխանները։

Էդուարդը տան ավագ զավակն է ։ Կրտսեր քույր ունի։ Ծնողների երազանքն է, որ իրենց ընտանիքում կրտսեր Էդուարդ լույս աշխարհ գա։ Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Հերմինեն նշում է. «Ուժ տվողը տղայիս պատիվն ու սխրանքը դարձան։ Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ։ Մենք Ռուսաստանի քաղաքացիներ էինք, բայց նա չցանկացավ այնտեղ մեկ տարի ծառայել, որոշեց, որ իր երկրում պետք է ծառայի, դրա համար վերադարձանք Հայաստան։ Նա իր կյանքը տվեց հանուն մեզ, մեր ժողովրդի, որ բոլորս կարողանանք հանգիստ քնել։

44-օրյա պատերազմի ժամանակ էլ Էդուարդս ցանկացել էր մեկնել մարտի դաշտ։ Իր 18-ամյակը դեռ չէր լրացել, և, բնականաբար, իրեն թույլ չէին տվել մեկնել պատերազմ։ Ընկերոջ հետ գնացել էին զինկոմիսարիատ, իրեն ասել էին՝ գնա տուն, պետք լինի, քեզ կկանչենք։ Համառել էր. «Ինձ էլ տարեք, իմ ընկերները զոհվում են, ես իրենց կողքին պետք է լինեմ»։ Շատ խիզախ էր տղաս»։

Հ. Գ. - Էդուարդ Հարությունյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» մեդալներով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան