Ուկրաինայի 2026 թվականի հումանիտար օգնության ծրագիրը ֆինանսավորվել է 14%-ով. ՄԱԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի բնակիչների հումանիտար կարիքները բավարարելու համար ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության կողմից ընթացիկ տարվա համար պահանջվող 2,3 միլիարդ դոլարի չափով բյուջեն ֆինանսավորվել է միայն 14%-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի մամուլի ծառայության ղեկավար Ալեսանդրա Վելուչին:
«Ուկրաինայի համար 2026 թվականի հումանիտար օգնության ծրագիրը, որը նախատեսված է 2,3 միլիարդ դոլար հանգանակելու համար, փետրվարի 19-ի դրությամբ ֆինանսավորվել է միայն 14%-ով», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունից հայտնել էին, որ 2025 թվականի համեմատությամբ 2026 թվականին Կիևին օգնության համար պահանջվող ֆինանսավորման ծավալը նվազեցվել է 12%-ով։ 2025 թվականի համար պահանջվել է 2,6 միլիարդ դոլար: Վարչության տվյալների համաձայն՝ Ուկրաինայի համար ծրագրերի խոշորագույն դոնորներն են եղել Եվրամիությունը (250 միլիոն դոլար), Նորվեգիան (161 միլիոն դոլար), Գերմանիան (157 միլիոն դոլար), Միացյալ Նահանգները (148 միլիոն դոլար) և Շվեյցարիան (65 միլիոն դոլար):
Հետևեք մեզ՝ այստեղ



