Իրանը մեծացնելու է Ճապոնիային նավթի մատակարարումները՝ Պարսից ծոցի երկրներին դուրս մղելով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մեծացնելու է Ճապոնիային նավթի մատակարարումները՝ Պարսից ծոցի երկրներին դուրս մղելով ճապոնական նավթային շուկայից։
Իրանը հունվարի 16-ին իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների վերացումից հետո սկսել է նավթ մատակարարել Եվրոպային ու Ճապոնիային և գնալով ընդլայնում է մատակարարումների ծավալը։
Ընդգծվում է, որ Իրանի համար Ճապոնիային նավթ մատակարարելն ունի ռազմավարական նշանակություն։ Նախորդ տարվա դեկտեմբերից մինչ այժմ Ճապոնիային նավթի մատակարարումների ծավալն աճել է 34 տոկոսով։ Սաուդյան Արաբիան նախկինի նման շարունակում է Ճապոնիայի համար էներգակիրների խոշորագույն արտադրողը լինել՝ օրական այնտեղ մոտ 1.16 միլիոն բարել նավթի մատակարարումով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



