Զելենսկին Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի և «ստվերային նավատորմի» հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի և «ստվերային նավատորմի» դեմ։
Պատժամիջոցները վերաբերում են 46 Ռուսաստանի քաղաքացիների և 44 ռուսական ընկերությունների, որոնք ծառայություններ են մատուցում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։ Դրանց թվում են ռուսական զինված ուժերի համար սարքավորումներ, էլեկտրոնային պատերազմի համակարգեր և պահեստամասեր ստեղծող և վերանորոգող ընկերություններ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք ներգրավված են Ռուսաստանին սահմանափակումների խախտմամբ ինքնաթիռների մասեր և բաղադրիչներ մատակարարելու մեջ։
Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև ռուսական նավթամթերքի արտահանմամբ զբաղվող ծովային նավերի 225 կապիտաններ։ Նրանց թվում են 11 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի և Ֆիլիպինների։
Հետևեք մեզ՝ այստեղ



