Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանություններն անընդհատ փորձում են ինչ-որ «բարեփոխումներ» իրականացնել Հայաստանի զինված ուժերում։ Մե՛կ համազգեստն են փոփոխում, մե՛կ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին են շարունակում խոսել։ Իսկ իրականության մեջ կատարվող գործընթացները, մեղմ ասած, մտահոգիչ են։ Պարբերաբար տեղեկանում ենք, որ Հայաստանը տարաբնույթ զինատեսակներ է ձեռք բերում տարբեր երկրներից, ինչպես նշվում է՝ մեր երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ՝ որքանո՞վ են այդ գնումները համապատասխանում մեր Զինված ուժերի կառուցվածքին, նրա առջև դրված խնդիրների կատարմանը: «Նախ՝ պետք է արձանագրել, որ պետության համար սպառազինության պարբերական թարմացումն ու համալրումը սովորական, անընդհատ և համակարգային գործընթաց պետք է լինի։ Ցանկացած պատասխանատու իշխանություն պարտավոր է մշտապես արդիականացնել զինանոցը, համալրել պահեստները և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այդ պատճառով այս իշխանությունների կողմից առանձին գնումները ներկայացնելը որպես բացառիկ կամ աննախադեպ ձեռքբերումներ՝ առավելապես քաղաքական շեշտադրումներով, ավելի շատ տեղեկատվական շոու է: Միևնույն ժամանակ, դժվար է հստակ գնահատել, թե որքանով են իրականացվող գնումները լիարժեք համահունչ զինված ուժերի կառուցվածքին և զարգացման ռազմավարությանը։ Բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին ունեցել ենք զգալի կորուստներ՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։ Միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի և սպառազինության կորուստներից հետո առաջնահերթ խնդիր պետք է լինի նախ բանակում գոյացած բացերի լրացումը, մարտունակության վերականգնումը և համակարգային վերակազմավորումը։ Միայն դրանից հետո կարելի է անցնել երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակմանը և նոր, առաջնահերթ ուղղությունների ընտրությանը։ Բացի այդ, այս պահին հստակ չէ, թե ռազմաքաղաքական առումով ի՞նչ խնդիրների լուծմանն են ուղղված իրականացվող քայլերը։ Եթե չկա հստակ ձևակերպված պաշտպանական դոկտրին, սպառնալիքների գնահատում և դրանց հակազդման մեխանիզմների հրապարակային, եթե ոչ ամբողջությամբ բաց հիմնավորում, ապա սպառազինության ցանկացած գնում կարող է ընկալվել ոչ թե որպես ռազմավարական անհրաժեշտություն, այլ որպես հատվածական և ոչ համակարգված քայլեր։ Պաշտպանական քաղաքականությունը չի կարող կառուցվել միայն հայտարարությունների կամ առանձին գործարքների վրա։ Այն պետք է հիմնված լինի հստակ տեսլականի, երկարաժամկետ պլանավորման և պետական պատասխանատվության վրա։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վստահաբար ասել, որ իրականացվող գնումները ոչ միայն թվեր են հաշվետվություններում, այլ իրական ներդրում են երկրի անվտանգության և պետականության ամրապնդման գործում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։

Ադրբեջանը ևս շարունակում է զինվել՝ չնայած տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին հավաստիացումներին։ «Իրականում Ադրբեջանի զինվելը զարմանալի չէ։ Այսօր միջազգային հարաբերություններում, ցավոք, հաճախ որոշիչը ոչ թե իրավական սկզբունքներն են, այլ ուժի գործոնը։ Ռազմաքաղաքական հաշվարկներում գերակշռում է ուժի հավասարակշռության տրամաբանությունը, և պետությունները ձգտում են իրենց դիրքերն ամրապնդել առաջին հերթին ռազմական կարողությունների միջոցով։ Բաքվի քաղաքականությունն ակնհայտորեն միտված է ոչ միայն Հայաստանի նկատմամբ ճնշման լծակների պահպանմանն ու բազմապատկմանը, այլև ավելի լայն տարածաշրջանային հավակնություններին։ Ադրբեջանը զինվում է ինչպես Հայաստանի նկատմամբ շարունակական ռազմաքաղաքական ճնշում գործադրելու համար, այնպես էլ տարածաշրջանում ուժի դիրքերից խոսելու և դիրքավորվելու նպատակով, նաև հնարավոր անկայուն զարգացումների դեպքում պատրաստ լինելու համար։ Հատկապես, եթե տարածաշրջանում առաջանան լուրջ ճգնաժամեր, օրինակ՝ Իրանի շուրջ հնարավոր սրացումների հետ կապված, Ադրբեջանը կարող է փորձել օգտվել ստեղծված իրավիճակից։ Պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանային ուժային վակուումները հաճախ դառնում են էսկալացիոն քայլերի հարթակ։ Այդ պարագայում Բաքուն, հավանաբար, կձգտի իր վաղեմի նպատակներն առաջ տանել՝ օգտվելով արտաքին միջավայրի շեղված ուշադրությունից կամ ուժային հավասարակշռության փոփոխությունից։ Ուստի, Ադրբեջանի զինվելը պետք է դիտարկել տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համատեքստում։ Խաղաղության մասին հայտարարությունները և միաժամանակ լայնածավալ ռազմական վերազինումը հակասական պատկեր են ստեղծում։ Եթե խաղաղությունը ենթադրում է փոխադարձ վստահության ձևավորում և լարվածության նվազեցում, ապա սպառազինության ինտենսիվ աճը, հատկապես հարձակողական բնույթի միջոցների ձեռքբերումը դժվար է ընկալել որպես այդ ճանապարհի բնական բաղադրիչ։ Այս պայմաններում առավել կարևոր է, որ Հայաստանը իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա՝ հաշվի առնելով թե՛ սեփական կարողությունները, թե՛ հակառակորդի ռազմավարական վարքագիծը և տարածաշրջանային հնարավոր զարգացումները»,- նկատում է մեր զրուցակիցը։

Մեր երկրի Զինված ուժերի համակարգում տարաբնույթ գործընթացներ են տեղի ունենում: Դրանցից մեկը դարձավ գնդերեցների գունդը լուծարելու որոշումը: Սա, իհարկե, շատերն ուղիղ կապեցին Եկեղեցու դեմ սկսված արշավի հետ: Իսկ, առհասարակ, ի՞նչ դեր ունեին գնդերեցները բանակում, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել իրենց բացակայությունը։ «Ակնհայտ է, որ գնդերեցների ինստիտուտի լուծարման որոշումը քաղաքական բնույթ է կրում, և այս ամենը պետք է դիտարկել իշխանությունների՝ Եկեղեցու դեմ շարունակվող արշավանքի համատեքստում։ Պատկերացնում եք, չէ՞, որ գնդերեցների գործունեությունը ընդհանրապես չի սահմանափակվում միայն կրոնական ծիսակարգերով։ Նրանք մասնակցում էին զինծառայողների բարոյահոգեբանական աշխատանքներին, հոգեբանական աջակցություն էին տրամադրում, ինչպես նաև վստահելի միջնորդ էին հրամանատարության և զինվորների միջև։ Պատերազմական և հետպատերազմյան պայմաններում, երբ բանակը բախվում է լուրջ կորուստների և հոգեբանական ծանր վիճակի հետ, նման ինստիտուտների դերակատարությունը հատկապես կարևոր է դառնում։ Համոզված եմ, որ բարոյահոգեբանական վակուում է առաջանալու, որն անդրադառնալու է զինծառայողների ներքին կայունության և հավաքական ոգու վրա»,- նշում է փորձագետը։

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել, օրինակ՝ որպես անօդաչուի օպերատոր: Բոլորին բանակ զորակոչելու այս միտումն արդյո՞ք ցույց է տալիս, որ ԶՈւ-ում ունենք ծառայողների թվաքանակի խնդիր և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ցանկությունը չեն կարողանում կյանքի կոչել: «Այդ հայտարարությունից իրականում պարզ է արդեն, որ Հայաստանում նկատվում են զինված ուժերի համալրման լուրջ դժվարություններ (այսինքն՝ պարզ է դառնում չիմացողների համար, իսկ մենք պարբերաբար այդ թեմայի վերաբերյալ զրուցել ենք)՝ մի կողմից խոսելով պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, մյուս կողմից՝ բացահայտ ցուցադրելով զինծառայողների թվաքանակը լրացնելու պահանջի կարիքը։ Պրոֆեսիոնալ բանակը սովորական պայմանագրային զինծառայողներով համալրելու պրոցեսը չէ: Պետք է հասկանանք, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն ավելի խորքային ու բազմաբնույթ գործընթաց է, որը չի սահմանափակվում միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացումով կամ նույնիսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այդ գործընթացը պահանջում է նաև կրթական համակարգի բարելավում, ենթակառուցվածքների ամրապնդում, ինչպես նաև կադրերի համալրման նոր մոտեցումներ և այլն: Իսկ այսպիսի հայտարարությունները, թե հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ծառայել, առաջացնում են հարցեր՝ համակարգը պատրա՞ստ է ընդունելու և հարմարվելու այդպիսի փոփոխություններին, թե՞ դա միայն թվաքանակի խնդրի լուծման անբավարար քայլ է, որն առաջացնում է նոր մարտահրավերներ բանակում։ Դեռևս պարզ չէ՝ այս ամենը ռազմավարական պլանավորման մա՞ս է կազմում, թե՞ պարզապես ժամանակավոր լուծում է՝ ըստ իրավիճակի։ Բայց պարզ է, որ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար միակ ճանապարհը ոչ միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացումն է, իրավիճակային որոշումները, այլ նաև համակարգի համատարած բարելավումը՝ տեխնիկական, մարդկային ու բարոյահոգեբանական հարթություններում»,- եզրափակում է Շիրազ Խաչատրյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ ԹուրքիաՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԲախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարըԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱզատ ոճայինների պատանեկան թիմը երրորդն է․ Մ20 ԵԱԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ինՈղբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ ԹրամփԾեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվելԱվտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կանՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank6 ամսական տղան հիվանդանոցում մшհшցել է. բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համարՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԱՄՆ-ն խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները. Բաղայի Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Ընտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Նոր մանրամասներ պատուհանից ընկած 1-ամյա երեխայի մահվան մասինՀայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա 19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համարԵրևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան