Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը սպառնացել է Լիբանանին իր տարածքում գտնվող օբյեկտներին հասցվող հզոր հարվածներով, եթե լիբանանյան շիա Հեզբոլլահ շարժումը միջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը. հայտնում է Ռոյթերս-ը՝ հղում անելով լիբանանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
«Իսրայելը միջնորդավորված կերպով հասկացրել է Լիբանանին, որ հզոր հարվածներ կհասցնի երկրին՝ որպես թիրախ ընտրելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ օդանավակայանը, եթե Հեզբոլլահը միջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր պատերազմին», - գրում է գործակալությունը։
Ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կկայանան հինգշաբթի օրը Ժնևում։
Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ծրագրում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել է, որ դիտարկում է նման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի կողմից սահմանափակ հարվածը կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։
Հետևեք մեզ՝ այստեղ



