Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպման պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հակամարտությունը ավարտելու նպատակով։ Tagesschau-ին տված հարցազրույցում նա նշել է. «Պուտինին ունեմ պարզ ուղերձ՝ ես պատրաստ եմ հանդիպման։ Մենք պետք է ավարտենք պատերազմը»։
Զելենսկու հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ ՍՎՕ-ի տարեդարձի օրը Կրեմլը կրկին հայտարարել էր, որ պատրաստ է հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել էր, որ Մոսկվան բաց է բանակցությունների համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևը քննարկում է Պուտինի հետ հնարավոր հանդիպման կազմակերպումը, և որպես հավանական վայր նշվել էր Ժնևը։
Հետևեք մեզ՝ այստեղ



