Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ Կառավարությունը առաջընթաց չի գրանցել. ԿԳՄՍ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Նորահայտ և ոչ այնքան նորահայտ գործիչներին կարծես խորհուրդ են տվել անդրադառնալ դպրոցներին՝ որպես քաղաքական միավոր շահելու հարմար թիրախ: Ով որ խորհուրդ է տվել, առերևույթ տեղեկացվածության, իմացության և հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
«Աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների հրամանը վերցրել են, դրանում ընդգրկված դպրոցների թիվը, ընդ որում՝ նույնիսկ դա էլ նորմալ չճշտելով, դարձրել դրոշակ ու պնդում են, թե այդ դպրոցները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից փակվելու են: Ամոթ է, ակնհայտ սուտ եք ասում:
 
Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս. հեռու մնացեք դպրոցների թեմայից: Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ Կառավարությունը առաջընթաց չի գրանցել վերջին տարիներին: Ընդ որում՝ նշանակալի ու էական առաջընթաց:
 
Դպրոցների պահպանման ծախսերը շարունակաբար ավելանում են. շուրջ 130 մլրդ դրամ ուղղվում է միայն այս նպատակին, 2018-ի համեմատ՝ շուրջ 57 տոկոսով ավելի։
 
Միայն անցյալ տարի միաժամանակ շինարարության տարբեր փուլերում է եղել ավելի քան 320 դպրոց, դրանցից ավելի քան 100-ն արդեն ավարտված է, մյուսները կավարտենք առաջիկայում։ Երբեք այս ծավալի դպրոցաշինություն մեր երկրում չի եղել՝ անկախությունից ի վեր։
 
Ուսուցիչների վարձատրության հավելյալ հինգ ծրագրերին նախորդ տարի ավելի քան 15 մլրդ դրամ ենք հատկացրել՝ 65 անգամ ավել, քան 2018-ին, երբ միայն մի ծրագիր կար՝ 263 մլն դրամ ծավալով։
 
2024-2025 ուսումնական տարում 4000 նոր ուսուցիչ է դպրոց մուտք գործել, որոնց շուրջ 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան անձինք, կեսից ավելին՝ գյուղական դպրոցներում։
 
Ավելին՝ գյուղական մինչև 100 սովորող ունեցող ուսուցիչների համար առանձին հավելավճար ենք ներդրել, որից օգտվում է ավելի քան 3100 ուսուցիչ։
 
Գյուղական փոքր դպրոցներին պատշաճ ֆինանսավորում ենք հատկացրել, որ տարբեր տարիքային դասարանների երեխաների հետ միաժամանակ, օրինակ, մաթեմատիկա չպարապեն, ամեն տարիք իր առանձին ծրագրով սովորի։ Դպրոցների ֆինանսավորման փոփոխությամբ բոլոր միջնակարգ դպրոցներին հնարավորություն ենք տվել, որ ավագ դասարանների երեխաները իրենց մասնագիտական կողմնորոշմամբ առարկաները խորացված սովորեն։ Ու հիմա ունենք դեպքեր, երբ, օրինակ, դպրոցում մի երեխայի համար խորացված քիմիա ու կենսաբանություն ենք դասավանդում, ու դա անում ենք, որովհետև այդ երեխան ուզում է բժիշկ դառնալ, ու նրա բնակության վայրը չպիտի սահմանափակի նրա երազանքներն ու նպատակները, ու սա է պետության պատասխանատվությունը. մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր երեխայի հասանելի դարձնել որակյալ կրթությունը։ Որ լավ կրթության համար մարդիկ բնակության վայր ու տեղ չփոխեն, մնան իրենց տներում, և նրանց երեխաները ստանան նույն հնարավորությունը. գնան լավ դպրոց՝ հագեցած լավագույն պայմաններով ու միջավայրով, շփվեն հասակակիցների հետ, զարգացնեն իրենց նախասիրությունները, դառնան մրցունակ քաղաքացի, լավ սովորեն, որ լավ ապրեն։
 
Ու եթե ոմանց թվում է, թե իրենց ստերով որակյալ կրթության հասանելիության մեր հանձնառությունը շեղելու են, չարաչար սխալվում են։ Պատրաստ եմ յուրաքանչյուր բանավեճի, յուրաքանչյուր հարթակում, յուրաքանչյուրի հետ՝ ցույց տալու, որ ձեր արածը բարոյական չէ։ Երեխաների ճակատագրի վրա մի՛ խաղացեք։ Հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն, տարիներով բարեգործության լավ մատերիալ եք միայն դիտարկել, հիմա ինչի պիտի այլ կերպ վարվեք որ։
 
Վստահ եմ՝ մենակ ես չեմ, որ դա հասկանում եմ»,- նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում