Զելենսկին հայտարարել է հակաօդային պաշտպանության հրթիռների «խոշոր փաթեթ» ստանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը ստացել է հակաօդային պաշտպանության հրթիռների խոշոր փաթեթ։ Նա այդ մասին հայտնել է Կիևում անցկացված «ցանկացողների կոալիցիայի» նիստի ընթացքում՝ առանց հստակեցնելու, թե որ համակարգերի մասին է խոսքը։
Զելենսկու խոսքով՝ մատակարարման միայն մի մասն է արդեն հասել Ուկրաինա, իսկ մոտ ապագայում սպասվում է նաև լրացուցիչ խմբաքանակ։ Նա ընդգծել է, որ հակաօդային պաշտպանությունը շարունակում է մնալ երկրի առաջնահերթություններից մեկը։
ՍՎՕ-ի տարեդարձի օրը նախագահը լրագրողներին նաև ցույց է տվել Կիևի կենտրոնում գտնվող կառավարական բունկերը, որտեղ ապրել է պատերազմի առաջին տարիներին, ինչպես նաև այն վայրը, որտեղ 2022 թվականի փետրվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



