Լուվրի տնօրենը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի ընդունել է Փարիզի Լուվրի թանգարանի ղեկավար Լորանս դը Կարի հրաժարականը: Նախագահը պայքարում է թանգարանում պահվող ակնեղենի աղմկահարույց գողության և զանգվածային գործադուլների հետևանքների դեմ, հաղորդում է France 24-ը։
Լորանս դը Կարը հրաժարական է տվել, որն ընդունել է Մակրոնը՝ «բարձր գնահատելով նրա պատասխանատվության արարքը այն ժամանակ, երբ աշխարհի խոշորագույն թանգարանը կարիք ունի հանգստության և նոր, հզոր խթանի, որպեսզի հաջողությամբ խոշոր անվտանգության և արդիականացման նախագծեր իրականացնի»,- հայտնել են նախագահի գրասենյակից։
Աշխարհը ցնցվել էր անցյալ տարվա հոկտեմբերին Լուվրում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից, որի ժամանակ չորս գողեր գողացել էին 102 միլիոն դոլարի ակնեղեն, որը մինչ օրս չեն հայտնաբերվել։ Միաժամանակ գործադուլները հանգեցրել են նրան, որ թանգարանը պարբերաբար փակվել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



