Կոտայքում Opel-ը կոտրել է մի քանի ծառեր և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր․ մահացածը ՊՆ ծառայող է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ՝ Կոտայքի մարզում հաշվառված 19-ամյա Անդրանիկ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Տավուշի մարզի բնակիչներ 19-ամյա Սևակ Ա.-ն և 20-ամյա Սամվել Խ.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներից էր։
Հետևեք մեզ՝ այստեղ



