Կիմ Չեն Ընն իր 13-ամյա դստերը Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի համակարգող է նշանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր 13-ամյա դստերը՝ Կիմ Չու Էնին, երկրի միջուկային ուժերի համակարգող է նշանակել, հաղորդում է The Chosun Daily պարբերականը՝ հղում անելով հարավկորեական հետախուզությանը։
Հետախուզության տվյալներով՝ Կիմ Չու Էնը զբաղեցնում է «ԿԺԴՀ հրթիռային ծրագրի գլխավոր տնօրենի» պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մասնակցել է փետրվարին անցկացված Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարին։ ԿԺԴՀ առաջնորդի 13-ամյա դուստրն, ըստ տեղեկությունների, ստանում է զեկույցներ գեներալներից և հրահանգներ է տալիս նրանց։
The Chosun Daily-ն հավելում է, որ Կիմ Չու Էնը պարբերաբար հանրության մեջ է հայտնվում հոր հետ, այդ թվում՝ այցելում է փորձարկման վայրեր և հետևում փորձարկումներին։ Հարավային Կորեայի հետախուզական գործակալություններում պարբերականի աղբյուրները ենթադրում են, որ Ընի 13-ամյա դստերը նախապատրաստում են Կիմ Չեն Ընին հաջորդելու համար։ Մասնավորապես, հետախուզությունն արդեն գրանցել է դեպքեր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը որոշակի քաղաքական հարցերի վերաբերյալ արտահայտել է իր կարծիքը։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները շատ քիչ տեղեկություններ են հրապարակում Կիմ Չեն Ընի ընտանիքի մասին։ Ենթադրվում է, որ նա ունի ևս երկու որդի, այդ թվում՝ Կիմ Չու Էնի ավագ եղբայրը՝ Կիմ Չեն Չժուն, որը ծնվել է 2010 թվականին։
Հետևեք մեզ՝ այստեղ



