Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

5 գերհզոր ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից (լուսանկար)

ՖՈՏՈ

Blog.1in.am-ը գրում է.

Եթե որոշել եք ազատվել ավելորդ քաշից, ապա թերևս գիտեք, որ մարմնամարզությունն անհրաժեշտ է համատեղել առողջ, բալանսավորված ու սննդարար դիետայի հետ: Ինչևէ, կան որոշ տեսակի խմիչքներ, որոնք արագացնում են ճարպի քայքայումը ու նպաստում քաշի ավելի արագ կորստին: Ահա ամենաարդյունավետ աշխատող 5 խմիչքները, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 1  Օրգանիզմը մաքրող, թունազերծող հյութեր

green detox

Օրգանիզմը թունազերծող հյութերը ամենավստահելի դաշնակիցն են ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանք հեշտությամբ կարելի է ստանալ ձեր խոհանոցում՝ կա՛մ ամբողջովին մրգերից և բանջարեղենից, կա՛մ դրանց խառնուրդով: Ցիտրուսային մրգերը հայտնի են իրենց թունազերծող ու օրգանիզմը մաքրող ազդեցությամբ, այնպես որ, ամիսներ շարունակ օրգանիզմում հավաքված թույներից մաքրվելու համար հյութ պատրաստելիս անպայման դրա մեջ ներառեք որևէ ցիտրուսային միրգ: Չափազանց օգտակար են նաև մանրաթելեր պարունակող արմատային սննդամթերքները, ինչպես, օրինակ, գազարը, գետնախնձորը: Մեծապես խորհուրդ է տրվում այս հյութերում օգտագործել նաև խնձոր, որը հարուստ է հակաօքսիդանտներով ու չափազանց առողջարար է մարսողական համակարգի համար:
Օրգանիզմը մաքրող, թունազերծող այս հյութերը կրկնակի օգտակար ազդեցություն ունեն. դրանք ոչ միայն օրգանիզմը կմաքրեն այն վտանգավոր նյութերից, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են աղիներում, այլև կնպաստեն ավելի արագ ու բնական ճանապարհով ազատվել ավելորդ  քաշից:

 2  Բանջարեղենային հյութեր

vegetable juice

Բանջարեղենային հյութերը կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից` հատկապես խաչածաղկավորները (կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի կաղամբ կամ գանգրակաղամբ): Թե՛ առանձին, թե՛ մրգերի հետ դրանք լավագույն զենքը կլինեն օրքանիզմում թույներից ազատվելու համար: Բանջարեղենային հյութերը նաև պայքարում են օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ ու պահպանում առողջությունը, բալանսավորում հորմոնային մակարդակը: Խաչածաղկավոր բանջարեղենը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք կատարյալ են օրգանիզմոում ավելորդ ճարպի նվազեցման համար` պայքարելով օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ, համակարգելով արյան մեջ շաքարի պարունակությունը, պահպանելով հորմոնային մակարդակի հավասարակշռությունը, լավացնելով նյութափոխանակությունը, ինչպես նաև նպաստելով օրգանիզմի  ընդհանուր մաքրմանը` դետոքսիկացիային:

 3  Կանաչ թեյ

green-tea1

Հարյուրավոր տարիներ շարունակ կանաչ թեյը օգտագործվել է իր բազմաթիվ առողջարար հատկությունների համար, որոնցից մեկն էլ ավելորդ կիլոգրամներից ազատվելն է: Եթե նույնիսկ կանոնավոր ֆիզիկական վարժություններ անել չեք սիրում, ապա օրեկան մեկ բաժակ կանաչ թեյը ձեր օրգանիզմին կփոխանցի բոլոր այն անտիօքսիդանտները, որոնց կարիքն ունեք: Այն նաև կօգնի ազատվել ավելորդ կալորիաներից` բարձրացնելով օրգանիզմի էներգիայի մակարդակը ու ճնշելով ախորժակը: Կանաչ թեյը հատկապես շատ են օգտագործում ճապոնացիները: Այն հայտնի է նաև հանգստացնող ազդեցությամբ, որը կօգնի պայքարել նաև սթրեսի դեմ:

 4  Մրգահյութեր. լոռամիրգ և տանձ

Մրգաահյութերը չափազանց համեղ են, հեշտ են պատրաստվում ու սննդարար են, հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով: Բացի դրանից, մրգերի հարյուրավորը տեսակներ կան, որ կարող եք ընտրել: Լոռամիրգն ու տանձը հարյուրավոր այլ այն մրգերից են, որոնք անչափ համեղ են, առողջարար ու մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում: Լոռամրգի ու տանձի հյութերը ոչ միայն կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից` լավացնելով նյութափոխանակությունը, այլև կբարձրացնեն օրգանիզմում էներգիայի մակարդակը` փոխանցելով անհրաժեշտ վիտամինների ու սպիտակուցների քանակը, որոնց կարիքն ունի օրգանիզմը: Միաժամանակ, հայտնի է այն փաստը, որ լոռամիրգը չափազանց կարևոր է միզապարկային տարբեր բորբոքումներից խուսափելու համար: Իսկ տանձը հարուստ է մագնեզիումով, պոտասիումով, ֆոսֆորով ու վիտամին C-ով ու կալցիումով: Այնպես որ, այս երկու մրգերի համադրությամբ հյութը կատարյալ կլինի ձեր առողջության համար՝ միաժամանակ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 5  Սև սուրճ

Հայտնի է, որ չափավոր օգտագործման դեպքում սև սուրճը կարող է չափազանց առողջարար լինել: Այն ոչ միայն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ ու նվազեցնում որոշակի տեսակի քաղցկեղների ձեռքբերման հավանականությունը,  այլև կրճատում են արյան շաքարի ու սրտային հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը: Միաժամանակ կոֆեինը  կատարյալ է նյութափոխանակության բարձրացման  ու ավելորդ քաշից ազատվելուհամար: Պետք է նշել սակայն, որ եթե ցանկանում եք, որ սուրճը օգնի ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա պետք է խուսափեք այն կաթի ու շաքարի հետ օգտագործելուց:

Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելուն