Ղազախստանի Կարագանդայի մարզում, պլանային ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում կործանվել է Су-30СМ ռազմական կործանիչ ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը։ Անձնակազմը կարողացել է ժամանակին կատապուլտացվել։ Օդաչուները ողջ են, նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգներ չկան։

Նրանք գտնվում են բժշկական հսկողության ներքո։ Ինքնաթիռի կործանման վայրը շրջապատված է իրավապահների եւ զինվորականների կողմից։ Փրկարարական աշխատանքներն իրականացվել են բնականոն հունով։ Ինքնաթիռի կործանման պատճառները պարզելու համար ձեւավորվել է հատուկ հանձնաժողով, իրականացվում է քննություն։