Թուրք և ռուս պաշտոնյանները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվել է, որ Խովաևի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանը միտված կարգավորման գործընթացին։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



