Տոպուրիան սկանդալային հայտարարություն է արել Արման Ծառուկյանի վերաբերյալ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի մարտիկ Իլիա Թոփուրիան վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտում հեշտ հաղթանակ կտոնի։
Ադին Ռոսի հետ զրույցում Թոփուրիան նշել է, որ Ծառուկյանն իր համար բարդ մրցակից չէ, քանի որ հայազգի մարտիկը կսկսի խուճապի մատնվել օկտագոն մտնելուն պես։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ընդունել Արման Ծառուկյանի հետ մենամարտը, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։
«Արմանը, Գեյջին… պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ»,- ասել է Թոփուրիան։
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ մակարդակում UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի ակտիվում կա 17 հաղթանակ և ոչ մի պարտություն: Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



