Մեքսիկայում հայտնաբերել են 13 մարդկանց մարմիններ՝ հրազենային վերքերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի իշխանությունները երկրի արեւմուտքի Սինալոայի նահանգում հայտնաբերել են ինը տղամարդու եւ չորս կնոջ մարմիններ: Այդ մասին, փետրվարի 15-ին հաղորդել Է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, մարմինները հայտնաբերվել են Սինալոայի եւ Դուրանգոյի նահանգների սահմանին: Դրանց վրա կան հրազենային վերքեր, որոնք, նախնական տեղեկատվությամբ՝ մարդկանց մահվան պատճառ են դարձել:
Պետական դատախազությունը պարզում Է սպանվածների ինքնությունը եւ զբաղվում Է գործի հետաքննությամբ: Տեղանքը, որտեղ հայտնաբերվել են մարմինները, համարվում Է Մեքսիկայի ամենաանբարեհաջող տարածաշրջաններից մեկը: Սինալոայի նահանգում գործում Է համանուն թմրակարտելը, նշում Է գործակալությունը: Հաճախ տարածաշրջանում ընդհարումներ են տեղի ունենում թմրանյութերի պատրաստմամբ եւ վաճառքով զբաղվող խմբավորումների միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



