Իրանական համարանիշներով բեռնատարը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153 կմ հատվածում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



