Նյու Յորքի քաղաքապետը դատապարտել է Իրանին հասցվող հարվածները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանին այսօր ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հասցվող ռազմական հարվածները նշանավորում են անօրինական ագրեսիվ պատերազմի աղետալի էսկալացիա։ Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
«Քաղաքների ռմբակոծություններ։ Խաղաղ բնակիչների սպանություններ։ Ռազմական գործողությունների նոր թատերաբեմի բացում։ Ամերիկացիները սա չեն ուզում։
Նրանք չեն ցանկանում եւս մեկ պատերազմ հանուն վարչակարգի փոփոխության։ Նրանք խաղաղություն են ուզում։ Ես կենտրոնացել եմ Նյու Յորքի յուրաքանչյուր բնակչի անվտանգության ապահովման վրա։ Ես ցանկանում եմ ուղիղ դիմել Նյու Յորքի իրանցի բնակիչներին. դուք այս քաղաքի մասն եք, դուք մեր հարեւաններն եք, փոքր բիզնեսի սեփականատերեր, ուսանողներ, նկարիչներ, աշխատավորներ եւ հանրույթների ղեկավարներ։ Դուք այստեղ անվտանգության մեջ կլինեք»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



